ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ - 7 Сентября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:43RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 7 » ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
16:54
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, որում, մասնավորապես, ասվում է.

«Մամուլի միջոցով տեղեկացանք 1936 թվականից հետո Թուրքիայի կրոնական փոքրամասնություններից բռնագրավված կալվածքները վերադարձնելու Ձեր կառավարության որոշման մասին։ Անկասկած, հիշյալ որոշումը փորձ էր ընդառաջելու Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև քրիսոնյա փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի ճնշումների առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսում կատարված քննարկումներին և հետապնդումներին։

Որպես իր դարավոր նստավայրից արմատախիլ արված և Լիբանանում հաստատված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր և իրավական առաջնորդ, ինչպես նաև Թուրքիայի կողմից աքսորված և աշխարհի բոլոր կողմերում սփռված հայ եկեղեցու զավակների ներկայացուցիչ, 2011թ. օգոստոսի 27–ի Ձեր կառավարության որոշումը մենք դիտարկում ենք մասնակի և ոչ ճիշտ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ կմնա  թուրքական պետության կողմից 1915թ. Հայոց Ցեղասպանության օրերին բռնագրավված բազմաթիվ եկեղեցիների, հիվանդանոցների, որբանոցների, գերեզմանոցների և այլ ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների օրինական սեփականատերը.... Ձեր կառավարության որոշումը, թերևս, կարող է գոհացնել Եվրամիության չափանիշները, սակայն այն արդարության սկզբունքի վրա արված քայլ երբեք չի կարող որակվել։

Պարոն վարչապետ, արդարության համար արված, բայց միակողմանի և ընտրովի քայլերը փաստորեն ուրանում են պատմությունը և ժխտում ժողովրդավարական սկզբունքները և արժեքները....։ Ինչպես «Հայաստանը և Մերձավոր Արևելքը» գրքում գրում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆ. Նանսենը «Հայ ժողովուրդը երբեք չի հուսահատվել, նա շարունակել է աշխատել և սպասել։ Նա դեռ սպասում է» (էջ 324)։ Իսկ մենք ցանկանում ենք ավելացնել, որ հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի Ցեղասպանության համար արդարություն պահանջել Թուրքիայից։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է դադարի պահանջել իր՝ մարդու իրավունքների վերահաստատումը»։

Պարոն վարչապետ, արդարության և մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվություն կրելու( հանձանառու լինելու) Ձեր հայտարարությունը վավարեկան կդառնա այն ժամանակ միայն, երբ ճանաչեք Հայոց ցեղասպանությունը»։

Այս մասին տեղեկանում ենք Asbarez.com կայքից։
Բաժին: ԹԵՐԹ.am | 130 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно