|
 |
|
 |
Գլխավոր » 2009 » Նոեմբեր » 12 » ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ «ԾԱՂԿԱԶԱՐԴ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՇԱՏ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ
20:57 ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ «ԾԱՂԿԱԶԱՐԴ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՇԱՏ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ |
Նոյեմբերի 12-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սփյուռքի Նախարարության նախաձեռնությամբ Հայաստանից ժամանած Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախումբը հանդես եկավ հոգևոր և ժողովրդական երգերի կատարումներով: Համերգից հետո Ախալցխայի հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Սուխլիս գյուղի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր Վարդապետ Միքաելյանը իրենց շնորհակալությունը հայտնեցին Սփյուռքի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու` Սևակ Մանուկյանին և Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Սարգիս եկեղեցու «Ծաղկազարդ» երգչախմբի ղեկավար` Լիլիթ Գրիգորյանին, ինչպես նաև երգչախմբի բոլոր անդամներին: Հոգևորականները իրենց խոսքում ողջունեցին Սփյուռքի նախարարության այս նախաձեռնությունը և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում նման միջոցառումներ նուինպես կկազմակերպվեն նախարարության կողմից, քանզի իրենց խոսքերով ախալցխահայությունը նման համերգների և այլ մշակութային միջոցառումների մեծ ծարավ ու կարիք ունի: Մինչ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած համերգը հյուրերը այցելեցին նաև Ախալցխայի հայկական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոն, որտեղ կենտրոնի սաները երգչախմբի անդամներին դիմավորեցին ազգային պարերով ու երգերով:
Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը Ախալցխայում ծրագրել էր իր համերգներով ներկայանալ նոյեմբերի 10-ին անմիջապես Ախալքալաքում ու Նինոծմինդայում տեղի ունեցած համերգներից հետո, սակայն վերջի պահին երգչախումբը տեղի կազմակերպիչ Սամվել Հովեյանից տեղեկացել էր, որ համերգը տեղի չի ունենա քանզի քաղաքի պետական թատրոնի շենքում նույն օրը այլ միջոցառում է նախատեսված:Սփյուռքի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու` Սևակ Մանուկյանը խնդրեց այդ դեպքում իրենց տրամադրել քաղաքի հայկական դպրոցի դահլիճը, սակայն «անհասկանալի» պատճառներով հայկական դպրոցի դահլիճը ևս չտրամադրվեց: Բաթումիում տեղի ունեցած համերգներից հետո միայն երգչախումբը կրկին վերադարձավ Ախալցխա, որտեղ և Սբ. Գրիգոր Լուսավորից եկեղեցում տեղի ունեցավ սպասված համերգը:
|
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 926
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
| Կարծիքներ: 9 | |
0
9 Tifliscineri ayce Sb Nshan (17.11.2009 09:12)
http://www.youtube.com/watch?v=LJ184Q09XKk |
0
8 Hay Spyurk (16.11.2009 12:25)
Կարծում եմ, Սևակ Մանուկյանը ծանոթ է այդ նյութերին |
0
6 Վ. Փարվանեցի (14.11.2009 16:28)
Ախալցխա ջան, իսկ Սևակ Մանուկյանին տվեցի՞ն Սուրբ Նշանի մասին որեւե մանրամասն նյութ: Օրինակ սա՝ http://www.javakhk1915-23.com/J15-23_surb_nshan/Surb_Nshan.pdf |
0
Նրան խոստացել ենք ուղարկել ինտեռնետով:) |
0
5 Ախալցխա (14.11.2009 15:55)
Սփյուռքի նախարարության Կովկասի հարցերով պատասխանատու` Սևակ Մանուկյանը այցելեց նաև Սբ. Նշան եկեղեցին և տեղում ծանոթացավ եկեղեցու խնդիրներին: Սբ Նշան եկեղեցուց Սևակ Մանուկյանը այցելեց Եղեռնի զոհերին նվիրված խաչքար հուշակոթող, որը Ախալցխայում մեծ դժվաչությունների գնով էր կանգնեցվել 2003թ. ապրիլի 23-ին: |
0
4 Վ. Փարվանեցի (14.11.2009 15:40)
Հարգելի hayernaysor.am, Շնորհակալություն այս կարեւոր հարցում Ձեր կայքի ցուցաբերած ուշադրության համար: |
0
3 hayernaysor.am (13.11.2009 21:59)
Ախալցխահայությունը հայկական մշակութային միջոցառումների մեծ ծարավ ու կարիք ունի http://www.hayernaysor.am/news.php?p=1&c=0&t=0&r=0&year=2009&month=11&day=13&shownews=4948&LangID=4#4948 |
0
2 Վրեժ (12.11.2009 23:36)
Հաստատ դա ելի ազգին անվտանգություննե է եղել վոր միջամտել է |
0
|
|
|
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|