|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ»
16:08 ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ» |
«Քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում, և դա Վահագն Չախալյանն է, համենայնդեպս մեզ համար»,- երեկ ջավախահայերի իրավունքների պաշտպանության հանրային միջոցառման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ անձամբ է ճանաչել Չախալյանին, ով ունեցել է իր տեսակետը Ջավախքի խնդիրների վերաբերյալ և ակտիվ աշխատել է այդ խնդիրները լուծելու ուղղությամբ, գրում է Հետք online-ը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորի խոսքով`իրենց կուսակցության համար Ջավախքի խնդիրները եղել և մնում են հրատապ: Կուսակցությունը իր ծրագրում, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս այդ հարցի մասին մշտապես բարձրաձայնում է: Օրինակ, Եվրախորհրդարանի ամբիոնից պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է բարձրացրել Վահագն Չախալյանի հարցը:
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները Ջավախքում մեծ աշխատանք ունեն կատարելու, որովհետև վրաց իշխանությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում է հնարավոր ունենալ միավորող, այլ ոչ թե տարանջատող Ջավախք:
Ըստ պատգամավորի, համապատասխան քայլեր պետք է իրականացվի Ջավախքում հայկական ինքնությունը պահպանելու ուղղությամբ: |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
| 125
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|