|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 1 » ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՋԱՎԱԽՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱԽՄԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
13:25 ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՋԱՎԱԽՔԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱԽՄԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ |
Ջավախքում նպատակ չունեն խնդիրները լուծել վրացական իշխանությունների հետ բախման մեջ մտնելով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ջավախք» հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանը: Ըստ նրա, դա բացատրվում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքով և առկա խնդիրներով: «Հայերը միշտ սատարել են վրաց պետությանը, որի վերջին օրինակն է այն, թե ինչպես իրեն դրսևորեց հայ համայնքը 2008թ. օգոստոսյան պատերազի ժամանակ: Հայերը չօգտվեցին Վրաստանի ծանր վիճակից և չպահանջեցին բարելավել իրենց վիճակը: Ջավախքը պետք է բարեկամական կապերի կամուրջ հանդիսանա Հայաստանի ու Վրաստանի միջև, իսկ այժմ այն լոկ գործոն է»,-ասել է Գաբրիելյանը: Նա նշել է նաև, որ հարկավոր է հստակ պետական քաղաքականություն ՀՀ իշխանությունների կողմից, որը ցույց կտա Վրաստանին և ողջ աշխարհին, որ Հայաստանը հետաքրքրվում է Ջավախքի տարածաշրջանով: Գաբրիելայնը հիշեցրել է նաև, որ Զվիադ Գամսախուրդիայի ժամանակներից ի վեր որդեգրված հայերի արտաքսման քաղաքականությունը, «վարդերի հեղափոխությունից» հետո ավելի ծավալուն դարձավ: Իր հերթին «Լեռնաշխարհ» կազմակերպության ղեկավար Վալերի Արաբյանը նշեց, որ քանի որ Հայաստանի ու Վրաստանի միջև կայուն բարեկամական հարաբերություններ են, ապա դրանք հարակավոր է օգտագործել ի նպաստ ջավախահայերի:
PanARMENIAN.Net
|
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 176
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|