ԱՎԵԼԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐՈՎ - 9 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:47RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 9 » ԱՎԵԼԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐՈՎ
18:59
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԲՅՈՒՋԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐՈՎ
2012 թվականի տեղական բյուջեի նախագիծ, տեսափոխված սոցիալական ծրար եւ ավելացաված ծախսեր:

Ախալցիխեի մունիցիպալիտետի 2012 թվականի բյուջեի նախագիծը 1 500 000 լարիով գերազանցում է ընթացիկ տարվա բյուջեի նախագծին: Այն կազմում է 5 970 000 լարի: Վարչությունն այն քննարկման համար սակրեբուլոյին ներկայացրեց նոյեմբերի 14-ին: ‹‹Նախագիծը փակ նիստում արդեն քննարկել ենք: Այդ գումարին կավելացվեն                       մունիցիպալիտետի զարգացման հիմնադրամի գումարները, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարության փողը եւ գյուղի օժանդակության ծրագիրը››,-ասաց Ախալցիխեի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Մալխազ Գիքոշվիլին:

Հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են հաջորդ տարվա բյուջեում, առնչվում են սոցիալական ծրարին:  ‹‹Մինչ այդ վիրահատությունները ֆինանսավորում էին նպաստների գործակալությունից ստացված միավորներից ելնելով: Անկեղծ ասած այդ միավորներից ոչինչ չհասկացա, օգնությունից զրկել են շատ այնպիսի մարդկանց, ում այն իսկապես անհրաժեշտ էր: Ուստի ըստ միավորների ֆինանսավորում չի իրականացվի››,-հայտարարեց Գիքոշվիլին:

Հաջորդ տարվանից վիրահատությունների համար 30 տոկոսանոց ֆինանսավորում կստանա Ախալցիխեի մունիցիպալիտետում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի, ով նման խնդրանքով կդիմի տեղական ինքնակառավարմանը: Նաեւ 100 լարիանոց օգնություն կստանա յուրաքանչյուր ծննդական: Ինչ վերաբերում է ծննդաբերության ժամանակ 200 լարիանոց օգնությանը, ապա Ախալցիխեի մունիցիպալիտետի վարչության ֆինանսաբյուջետային ծառայության պետ Գագա Իվանիձեն պարզաբանեց, որ այն մնացել է այնպես, ինչպես անցյալ տարի էր: Միայն միավորների քանակությունը 90 հազարից հասցվել է 150 հազարի. ‹‹Եթե մինչ այդ 200 լարիանոց օգնությունը ցուցաբերում էինք նրան, ով ուներ 90 հազարը ներառյալ միավորներ, ապա հիմա կհանձնենք նրանց, ովքեր կունենան 150 հազարը ներառյալ միավորներ››:

200 լարիանոց օգնությունը հանձնելու համար ընթացիկ տարվա բյուջեում հատկացվել էր 10 հազար լարի, իսկ հաջորդ տարվա նախագծում նախատեսված է 15 հազար լարի: Ծննդականին 100 լարիանոց օգնության նախագծում նախատեսված է 40 հազար լարի:

‹‹Անհրաժեշտության դեպքում ծննդականի համար ցուցաբերվող օգնության գումարը կարելի է ավելացնել: Ինչ վերաբերում է վիրահատությունների 30 տոկոսանոց ֆինանսավորմանը, ապա մի հոդված ենք ներկայացրել եւ հատկացրել 150 հազար լարի››,-պարզաբանեց Իվանիձեն:

Մունիցիպալիտետի սակրեբուլոյում հայտարարեցին, որ քաղաքի ենթակառույցների կարգավորման հետ միասին ավելացվել են տրանսպորտային, էլեկտրաէներգիայի, գազի եւ այդ ուղղությամբ սպասարկումների ծախսերը:
‹‹Քաղաքի տրանսպորտային ծախսերի 50 տոկոսը կֆինանս ավորվի: Դա մինչ այդ էլ այսպես էր, սակայն հիմա ավելի մեծ գումար կպահանջվի, քանի որ բժշկական բոլոր աստատությունները տեղակայվել են հիվանդանոցի շենքում, տեղադրավայրը փոխել է ագրարային շուկան, վերականգնվում է Ռաբաթին, կամուրջը Ասպինձայի փողոցում, այդպիսով երկու երթուղայիններ մեկ երթուղով չեն անցնի››,-հայտարարեց Գիքոշվիլին եւ հավելեց, որ քաղաքում երթուղային մեքենաների քանակի հետ միասին, կավելացվի նաեւ ‹‹ռեյսերի›› քանակությունը: Ինչ վերաբերում է երթուղիներին, ապա դրանք սակրեբուլոն մտադիր է համաձայնեցնել բնակիչների հետ:
Վերոնշյալ ենթակառույցային նախագծերի իրականացման պատճառով ավելացել են նաեւ կոմունալ ծախսերը, գարնանը շահագործման կհանձնվեն դրսի լուսավորության գծերը:

‹‹Ընթացիկ տարվա բյուջեում դրսի լուսավորության համար պահանջվեց 35 հազարով հավելում: Հաջորդ տարվա նախագծի այդ հոդվածը ներկայացրել ենք 260 հազար լարիով: 2011 թվականի վերջին տվյալի համապատասխան, դրա մեծությունը ավելացվեց 60 հազար լարիով ››,-ասաց Իվանիձեն:
Նրա խոսքերով, հաջորդ տարվա նախագծում ավելացվել է նաեւ մաքրման միջոցառումների գումարը. ‹‹Դա նրա համար, որ ավելացել է սպասարկման տարածքը: Միայն Ռաբաթի բերդը զբաղեցնում է 7 հեկտար տարածք: Էլ չենք խոսում նոր շուկ այի եւ ենթակառույցային մյուս նախագծերի մասին››: Հաջորդ տարվա մունիցիպալիտետի բյուջեում նույն գումարներն են նախատեսված այնպիսի կազմակերպություններին նպաստելու համար, ինչպիսիք են Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը, Ախալցիխեի երաժշտական դպրոցը եւ մանկապարտեզները: ‹‹Տարբերությունը միայն մշակութային ժամանցի հարցում է: Գրադարանի նոր շենքը կհագեցվի ժամանակակից տեխնիկայով, ինչը կհանգեցնի կոմունալ ծախսերի ավելացման››,-ասաց ֆինանսաբյուջետային ծառայության պետը:

Հատուկ տրանսֆերտները 2012 թվականի տեղական բյուջեում կներկայացվեն գարնանը: Իսկ նախագիծը մինչեւ տարվա վերջը կքննարկվի երեք անգամ եւ հետո  կհաստատվի:

ԹԱՄՈՒՆԱ ՈՒՉԻՁԵ,
ԱԽԱԼՑԻԽԵ  ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 88 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно