|
 |
|
 |
Գլխավոր » 2009 » Նոեմբեր » 26 » ԱՎՏՈՎԹԱՐ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ ԵՆ 3 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԵՎՍ ԵՐԿՈՒՍԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
00:31 ԱՎՏՈՎԹԱՐ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ. ԶՈՀՎԵԼ ԵՆ 3 ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ, ԵՎՍ ԵՐԿՈՒՍԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է |
Նոյեմբերի 22-ին Ախալցխայի «Տավարնի» թաղամասում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են երեք երիտասարդներ` 20-ամյա Պետրոս Պետրոսյանը, Մանուչար Մախաթաձեն և 17-ամյա Դավիթ Գասպարյանը: Եվս 2-ը` Ցոլակ Բալասանյանը և Աշոտ Սապոնջյանը, ովքեր նույնպես մեքենայում են եղել, գտնվում են ծանր վիճակում: Աշոտ Սապոնջյանն իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել է կանգնած բեռնատար վագոններից մեկին այն ժամանակ, երբ փորձել է մեծ արագությամբ պտույտ կատարել ճանապարհի ոլորանում:
Ցոլակ Բալասանյանն այժմ գտնվում է Գորիի հիվանդանոցում: Նա ծանր վիճակում է, և նրա վիրահատության համար անհրաժեշտ է մեծ գումար: Ցոլակի ընտանիքն ի վիճակի չէ վճարել այն: Ախալցխացիները գումար են հավաքում, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը: «Ամբողջ քաղաքով դռնից դուռ ենք քայլում և փող հավաքում: Արդեն հավաքվել է բավականին մեծ գումար, սակայն դա բավարար չէ խիստ անհրաժեշտ վիրահատությունը կատարելու համար: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են իրենց համեստ նյութական օժանդակությամբ `օգնել Ցոլակ Բալասանյանին»,-ասում է Ախալցխայի քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը: Աշոտ Սապոնջյանին տեղափոխել են Թբիլիսիի ռազմական հոսպիտալ, նրան 2 անգամ վիրահատել են, բայց վիճակը նույնպես ծանր է:
Քրիստինե Աղալարյան
hetq.am |
|
| 744
Ավելացրեց: Akhaltskhanet
|
| Կարծիքներ: 4 | |
0
Վրաստանում քննարկել են հայկական եկեղեցիների վերականգնման հարցը Դեկտեմբերի 3-ին Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդը իր նստավայրում ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի, հայկական մի շարք եկեղեցիների պատկանելության, տեղի հայկական հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների պահպանության և վերականգնման հարցերը: Ինչպես հաղորդում են ԱԳՆ–ից, Նորին Սրբությունը վստահեցրել է, որ նշված խնդիրները պատշաճ լուծում կստանան Վրաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների համատեղ ջանքերով և շեշտել է հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա իր բաղձանքն է հայտնել նաև առաջիկա պատեհ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին հյուրընկալելու վերաբերյալ:
Tert.am |
0
3 Բաց նամակ (03.12.2009 20:16)
«Ջավախքում հոգևոր – մշակութային սով է, շրջափակում» [ 2009/12/03 | 18:02 ] Բաց նամակ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին http://hetq.am/am/society/bac-namak-6/ |
0
Կիրակի սքո Պատարագ մատուցվեց Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տղերքի հոգիների հանգստյան համար:Ցոլակի ու Աշոտի վիճակը կրկին ծանր է, սակայն կարծես նրանց ապաքինվելու հույսերը Ախալցխացիներիս մոտ մի փոքր ավելացել են: |
0
1 Երկիր (30.11.2009 17:48)
Վրաստան կվերադառնա 7300 թուրք մեսխեթցի 30.11.2009 16:42 Երեւան (Երկիր) - Թեեւ թուրք մեսխեթցիների Վրաստան վերադառնալու ժամկետները մի քանի անգամ երկարացվել են, շատ քչերն են վերաբնակեցվել, հայտնել է Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման կոմիտեի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին: «Վրաստանը որոշում է կայացրել 40-ական թվականներին խորհրդային ռեժիմի կողմից բռնադատված այդ ժողովրդի վերադարձի մասին: Նրանք կարող են ցանկության դեպքում վերադառնալ հայրենիք, սակայն նշեմ, որ նրանց վերադառնալու ժամկետները մի քանի անգամ երկարացվել են: Այդ խնդրանքով Վրաստանին դիմել էր Եվրոպայի խորհուրդը, իսկ մենք համաձայնել ենք: Երկարաձգվել է նաեւ փաստաթղթերի եւ հայտարարությունների ընդունման ժամկետը»,- պարզաբանել է Դարչիաշվիլին` հավելելով, որ չնայած այդ ամենին, շատ քչերն են վերադարձել Վրաստան: Վերջին տվյալներով` Վրաստանի հյուպատոսական ծառայություններ վերադարձի դիմում է ներկայացրել 7300 թուրք մեսխեթցի: Իսկ թուրք մեսխեթցիների «Վաթան» կազմակերպության նախագահ Իբրահիմ Բուրխանովը հայտարարել է, որ հաջորդ տարի Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվելու 17 հազար մարդ: |
|
|
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|