ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒԽԼԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 140 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ - 19 Ноября 2009 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:48RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Նոեմբեր 2009  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2009 » Նոեմբեր » 19 » ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒԽԼԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 140 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
21:47
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍՈՒԽԼԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 140 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Նոյեմբերի 19-ին Սուխլիս գյուղի հայկական հանրակրթական դպրոցի կոլեկտիվի նախաձեռնությամբ Կարդինալ Աղաջանյանի անվան դահլիճում կայացավ միջոցառում նվիրված հայ մեծանուն բանաստեղծ` Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդիսատեսին ներկայացրին ժողովրդական երգեր ու պարեր, բանաստեղծի հայտնի ստեղծագործություններից շատերը, ինչպես նաև նրա կյանքի ու գործունեության մասին պատմող բազմաթիվ դրվագներ: 
Միջոցառմանը ներկա էին քաղաքից ու շրջակա հայական գյուղերից ժամանած բազմաթիվ հյուրեր ինչպես նաև Ախալցխայի հայկական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնի ներկայացուցիչները, Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Սուխլիս գյուղի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Գրիգոր Վարդապետ Միքա
յելյանը: 
Միջոցառման ավարտին ժյուրիի ընտրությամբ լավագույն չորս կատարողներ պարգևատրվեցին նվերներով: 
| 631 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 4
0  
4 Вac namak Vehaparin   (05.12.2009 09:41)
Բաց նամակ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Վեհափա’ռ Տեր
Հաշվի առնելով մեր հյուսիսային հարևան Վրաստանի՝ Ջավախքի նկատմամբ իրականացվող եկեղեցական հարձակողական քաղաքականությունը, հայ պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ նման վերաբերմունքը, ՀԱԵ հանդեպ նման դրսևորումները, և, վերջապես՝ Ձեր, որպես հայության կրոնական առաջնորդի խոշոր դերակատարությունը մերօրյա իրականության վրա՝ դիմում ենք կրկին Ձեզ:
Նախ և առաջ ուզում ենք հայտնել մեր ուրախությունը՝ Ջավախքում վերջին շրջանում Ձեր կողմից մի քանի երիտասարդ քահանաներ գործուղելու կապակցությամբ։ Որպես Ջավախքի վերաբերյալ ուշադրություն դրսևորող կազմակերպություն՝ կցանկանայինք նշել, որ այդ քահանաները՝ Ախալցխայից մինչ Ախալքալաք և Նինոծմինդա, առանձնակի հայրենասիրությամբ են իրականացնում իրենց վրա դրված սուրբ առաքելությունը։ Վերջիններս հիմնականում չլինելով ջավախքցի, արագորեն նվիրվել են Ջավախքի ոչ միայն կրոնական, այլև հագևոր զանազան միջոցառումների իրականացմանը։ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն անգամ իր ջերմեռանդությամբ վերանորոգեց իր նստավայր՝ Ախալցխայի Ս. Գևորգ եկեղեցին, առանձնակի նվիրվածությամբ է պաշտպանում «վիճելի» համարվող Ախալցխայի Ս. Նշանը, իր հերթին հայրենասիրությամբ աչքի է ընկնում նաև Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանան։
Վեհափա’ռ Տեր
Այս ամենից հետո կուզենայինք հիշեցնել Ձեզ մի քանի տվյալներ. Ջավախքի 7 շրջաններում 2002թ. պաշտոնական տվյալներով ապրում են 124.198 հայեր (ընդհանուր բնակչության 54%-ը, 230.198 ընդհանուր բնակչության թվակազմի 42,6%-ը (97.995 մարդ) կազմում են վրացիները)։ Բնականաբար՝ Արցախից իր բնակչության թվաքանակով գերազանցող Ջավախքին մի քանի (թեկուզև՝ հայրենանվեր) քահանաների գոյությունը չի կարող մեծապես նպաստել հոգևոր – մշակութային շրջափակման մեջ պահվող տարածաշրջանի զարգացմանը։
Ջավախքում հոգևորականների պակասը բերում է նաև մի շարք պատմաճարտարապետական արժեքների՝ եկեղեցիների, վանքերի, հոգևոր համալիրների լքմանն ու ոչնչացմանը, իսկ դրանցից լավագույնները արագորեն բռնազավթվում են վրացի հոգևորականների կողմից։ Ավելորդ չենք համարում նշելու, որ Ջավախքում վխտացող վրացի հոգևորականների քանակը սնկի նման աճում է՝ իր հետ բերելով նորանոր հիմնախնդիրներ։


0  
3 Вac namak Vehaparin   (05.12.2009 09:41)
Կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրները որոշ չափով կմեղմվեն միմիայն այն ժամանակ, երբ Ջավախքը ոչ թե գտնվի վիրահայոց թեմում, այլ ունենա իր առանձին հոգևոր թեմը։ Դրանով՝
1. զգալի կշատանա հոգևորականների թիվը Ջավախքում, որն իր հերթին կավելացնի հոգևոր – մշակութային միջոցառումների թվաքանակը
2. բարձրաստիճան հոգևորականները կլինեն մշտապես Ջավախքում և ամենօրյա հոգածության առարկա կդարձնեն Ջավախքի խնդիրները, այլ ոչ թե առիթից առիթ կայցելեն Թիֆլիսից Ջավախք
3. զգալիորեն կավելանա Ջավախքի ինքնուրույնությունը, մի հանգամանք, որն այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է Ջավախքին
4. Ջավախքը կհայտնվի ուշադրության կենտրոնում, որը ջավախահայության վրա կգործի բարոյահոգեբանական մեծ ազդեցություն
5. ինչ-որ չափով հակակշիռ կստեղծվի վրացական հոգևոր էքսպանսիոնիստական գործողությունների նկատմամբ
Վեհափա’ռ Տեր
Այս շարքն էլի կարելի է շարունակել, սակայն բավարարվենք այսքանով։ Կուզենայինք հատուկ ավելացնել նաև մի կարևոր հանգամանք. Ջավախքում առանձին թեմի ստեղծումը վերջ կտա Ձեր հասցեին մինչ այժմ շրջանառվող ոչ պակաս մտահոգիչ լուրերին, այն է՝ իբր դուք Ջավախքին ուշադրություն չեք դարձնում ելնելով անձնական նկատառումներից (խոսքը վերաբերում է Ձեր եղբոր՝ Նոր Նախիջեւանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսիյանի և ռուսաստանաբնակ ջավախահայերի միջև եղած հակասություններին)։ Մենք գտնում ենք, որ այս ամենը հերյուրանքներ են, և ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։
Վեհափա’ռ Տեր
Ջավախքի հայրենապաշտ ժողովուրդը մինչ այժմ վառ է պահում ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած դարակազմիկ իրադաձությունը, երբ Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն այցելեց Ջավախք։ Լուսահոգի կաթողիկոսի այցի պատվին Ջավախքում շաբաթներ անց դեռ շարունակվում էին տոնախմբությունները։ Մենք Ձեզ հավատացնում ենք, որ նույնն է սպսավում Ձեզ, կրկնում ենք՝ նույն պատվին կարժանանաք նաև Դուք՝ եթե ... այցելեք Ջավախք։ Ավելորդ չենք համարում ավելացնելու, որ վրացական մամուլի տեղեկություններով («Ռեզոնանսի», թիվ 161, 21.06.2001թ.) Ջավախքի Փոկա հայաբնակ գյուղի հայաթափ տներից մեկում է գրանցված Վրաստանի կրոնական առաջնորդ Իլյա 2-րդը, իսկ գյուղի անտեր հայությունն արդեն կամաց - կամաց այցելում և մկրտվում է Փոկայի վրացականացված եկեղեցում։ Ջավախքի առավել վրացաշատ վայրերում հայերի վրացական եկեղեցիներ հաճախելը այլևս զարմանք չի հարուցում ոչ մեկի կողմից։
Վեհափա’ռ Տեր
Մեկ անգամ ևս նշում ենք, որ Ձեզ դիմում ենք վերջին անգամ, հետագայում այլևս անիմաստ համարելով այսպիսի խնդրագրերի կազմումը։ Դիմում ենք՝ պարզապես մի այսպիսի վերջաբանով. Ջավախքում հոգևոր – մշակութային սով է, շրջափակում։
Մեր համար առաջնայինը Ջավախքի շահն է, որը մենք ստորադասում ենք համայն հայության վրա կաթողիկոսական ազդեցությունների տարածման պատմական խնդրից։ Եթե դուք կարճ ժամանակում չանդրադառնաք այս վիճակին, մեր հաջորդ քայլը լինելու է բանակցությունների սկսումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Հուսով ենք, որ նրա լուսապաշտ ձեռքը օգնության կհասնի հայրենի Ջավախքին։

Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե
03.12.2009թ.

ՀՀ, ք. Երևան Դեղատան 15/1 `Ազգային Նոր պահպանողական շարժման կենտրոնական գրասենյակ հեռ (010) 54-68-41


0  
2 Նոր ֆիլմ Ջավախքի մասին` "Վահե".   (05.12.2009 07:30)
Նոր ֆիլմ Ջավախքի մասին` "Վահե".
”Vahe” – new movie about Armenian Javakhk region.
”Ваэ” – новый фильм об армянском регионе Джавахк.

Ջավախքը մեր հայրենիքի կորուսյալ մի բեկորն է, ու մենք տեր ենք նրան: Ով ինչ կասի անամոթաբար կամ ամչելով դա իր մտածողության ու սկզբունքի խնդիրն է: Միտք վերլուծական կենտրոնը պատրաստել է մի նոր ֆիլմ. “Վահե”: Ֆիլմի անունը նշանակում է արև:Խորհրդանշում է այն, որ ֆիլմը ստեղծվել է լուսավորելու հայի միտքն ու հոգին, հասկացնելու որ ավելի թանկ արժեք քան մեր հայրենի մի բեկորն է մենք չունենք, ու ջերմացնելու հայրենիքի հոգատարությանը կարոտ Ջավախքեցու հոգին:

Մաս 1: http://www.youtube.com/watch?v=JwNktJguPSU
Մաս 2: http://www.youtube.com/watch?v=TeyiItDDrFo
Մաս 3: http://www.youtube.com/watch?v=pNsKbQz0rqY
Մաս 4: http://www.youtube.com/watch?v=RvqJoHf5WC8


0  
1 Արշակ   (22.11.2009 22:40)
Այսօր Ախցխա աֆտովթար է տեղի ունեցել 3 երիտասարդ զոհվել է 2-ի վիճակն էլ շատ ծանր է:
Ահավոր է ողջ քաղաքը հավաքված էր հիվանդանոցի առջև

Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно