|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 22 » ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է
23:02 ԱԽԱԼՑԽԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ Է |
Դեկտեմբերի 22-ին քաղաքի սրահներից մեկում տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի հինգ ամյակին նվիրված հաշվետու համերգ-միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի աշխատակիցները տնօրինության հետ միասին, Վրաստանի Հայ Օգնության Միության ատենապետուհի` Կարինե Թադեւոսյանը, Ախալցխայի հոգեւոր հովիվ` Տեր Տիգրան Քահանա Մխիթարյանը, կենտրոնի նախկին տնօրեն` Գրիգոր Մինասյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հյուրեր:
Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, ինչից հետո կենտրոնի պատասխանատու` Նանուլի Հակոբյանը ներկա գտնվող բոլոր հյուրերին հայտնեց խորին շնորհակալություն երիտասարդական կազմակերպության ողջ աշխատակազմի անունից եւ ներկայացրեց երիտասարդական կենտրոնի հինգամյա գործունեությունն ու ապագայի ծրագրերը:
Հաշվետու համերգի ընթացքում կենտրոնի սաները հյուրերին ներկայացրին բազմաթիվ գեղեցիկ հայկական ժողովրդական պարեր եւ ազգագրական ու ժողովրդական երգեր: Համերգի ընթացքում կատարվեց նաեւ վրացական ժողովրդական պար, ինչը լավ ապացույց հանդիսացավ կենտրոնի բազմաբովանդակ գործունեությանը ու հարեւան ժողովրդի մշակույթի հանդեպ մեծ հարգանքի եւ լավ իմացությանը:
Հաշվետու համերգ-միջոցառման ընթացքում կրտսեր, միջին եւ ավագ խմբակների սաները իրենց հիասքանչ պարերի ու երգերի կատարումներով ներկայացրին այն, ինչ տարիների ընթացքում սովորել էին Երիտասարդական Կրթամշակությաին Կենտրոնի պատերի ներքո, ինչը մեծ հիացմունք առաջացրեց ներկաների շրջանում:
Միջոցառման ավարտին ՎՀՕՄ-ի ատենապետուհի` Կարինե Թադեւոսյանը հայտնելով իր խորին հիացմունքը Երիտասարդական Կենտրոնին նվիրաբերեց մի գեղեցիկ սրբապատկեր, մաղթելով կենտրոնի աշխատակազմին ու սաներին նորանոր ձեռքբերումներ այս կարեւորագույն հայապահպան դժվարին գործում:
Հիշեցնենք, որ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնը վերանորոգվել եւ բացվել է 2006թ. սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի արեւմտյան ափի «Ջավախք» հիմնադրամի օժանդակությամբ:
|
|
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
| 127
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|