|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունվար » 23 » ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՌՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳ «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
23:08 ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՌՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳ «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ |
Հունվարի 21-23-ը Ախալցխայի պետական համալսարանի շենքում «Միասին ուժեղ ենք» ծրագրի շրջանակներում անցկացվեց եռօրյա թրեյնինգ «Միջմշակութային կապը և համագործակցությունը» թեմայով: Թրեյնինգ- ծրագրին մասնակցում էին 18-25 տարեկան ազգությամբ հայ և վրացի 48 երիտասարդներ, որոնց նպատակն էր առաջադրել և քննարկել այն խնդիրները, որոնք առաջացել էին տարիների ընթացքում, ինչպես նաև գտնել դրանց լուծումը և խթանել երկու ազգերի համագործակցությանն ու բարեկամությունը:
Ծրագրի առաջին օրվա նպատակն էր` հնարավորինս տարբեր ու հետաքրքիր վարժությունների միջոցով երիտասարդներին մերձեցնել, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն միմյանց և վիճահարույց թեմաների քնարկման ժամանակ լինեն համբերատար ու հանդուրժող:
Հաջորդ օրը` արդեն խնդիրների քննարկման ժամանակ, պարզվեց, որ երկու կողմերին էլ մտահոգում են հիմնականում նույն հարցեր, որոնցից հատկապես աչքի ընկան Հայաստանի ու Վրաստանի լրատվամիջոցների ոչ կառուցողական մոտեցումները խնդիրների քնարկման ընթացքում, վրաց հասարակության որոշակի հատվածի կողմից հայերին երկրորդ կարգի խավին դասելը, վիճելի համարվող եկեղեցիների, պատմության աղավաղման, լեզվի, ինչպես նաև բազմաթիվ այլ խնդիրներ:
Ծառացած խնդիրների քնարկման ընթացքում երիտասարդները եկան այն եզրակացության, որ դրանց մի մասի լուծման համար անհրաժեշտ է.
-ստեղծել ընդհանուր երիտասարդական կազմակերպություններ, որտեղ երկու ազգերի երիտասարդները կունենան խնդիրները քննարկելու հնարավորություն, դրանք լուծելու, տարբեր թեմաների շուրջ համագործակցելու, ինչպես նաև կկարողանան իրենց ձայնը այս տարածաշրջանից բարձրացնել ու լսելի դարձնել դրսում
-երկու ժողովուրդների աշակերտների համար կազմակերպել համատեղ միջոցառումներ
-միմյանց մշակույթներին ծանոթանալու և ինտեգրվելու համար կազմակերպել մեկշաբաթյա հյուրընկալություներ հայկական և վրացական ընտանիքներում
-գամատեղ բանակումների անցկացնել
Երիտասարդները հանդիպման ավարտին ողջունեցին նման ծրագրի անցկացումը Ախալցխայում` ավելացնելով, որ քաղաքի սովորական ժողովուրդը միշտ էլ լավ է վերեբերվել միմյանց` խուսափելով առկա խնդիրների քնարկումից: Մասնակիցների խոսքերով, հենց այսպիսի փոքր խմբերից են սկսվում երկու ազգերի բարեկամական հարաբերությունները, որտեղ խնդիրները քնարկվում են ջերմ ու բարեկամական մթնոլորտում առանց որևիցե վիրավորանք հասցնելու միմյանց:
Թրեյնինգ-ծրագիրի ավարտին երիտասարդներին բաժանվեցին մասնակցության վկայականներ:
Ծրագիրը ֆինանսավորվել էր Համաշխարհային բանկի Վրաստանի մասնաճուղը:
|
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 305
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|