|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 14 » ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
09:04 ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
Ինչպես եւ նախորդ ամիս,Վրաստանի Նախագահ` Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել էր կառավարության հետ հանդիպման ժամանակ թե Ախալցխա քաղաքը կլինի ամենամեծ անակնկալը Վրաստանի համար, այդպես էլ Ախալցխայի բնակիչներն են բնութագրում այն մեծ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են Ախալցխա քաղաքում:
2011 թվականի ընթացքում Ախալցխայում կառուցվել է մարզպետարանի ներ շենք, կառուցվում են նոր շքեղ հյուրանոցներ, վերանորոգվել են բազմաթիվ փողոցներ ու պատմական նշանակության շենքեր, կառուցվել է նոր հսկայական շուկա, նոր կամուրջ, քաղաքի կենտրոնում` գրադարան, քաղաքի լճի վրա կառուցվում է անֆիթատրոն, վերանորոգվել է սպորտ դպրոցը եւ հսկայական թափով վերականգնվում է «Ռաբաթ» թաղամասում գտնվող Ախալցխայի պատմական բերդը, ինչպես նաեւ «Ռաբաթ» թաղամասը ամբողջությամբ:
Ինչպես խոստանում են տեղական իշխանությունները «Ռաբաթ» թաղամասը բերվելու է իր հնագույն տեսքին եւ բերդի հետ միասին դառնալու է Վրաստանի ամենամեծ տուրիստական կենտրոններից մեկը:
Ահա մի թերի ցուցակ այն մեծածավալ աշխատանքների, որոնք իրականացվում են Ախալցխայում: Զարմանալի չէ, որ քաղաքի բյուջեն արդեն անցել է 19 մլն լարին:
|
|
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
| 97
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|