ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ ԶՈՒՐԱԲ ԽԱՌԱՏԻՇՎԻԼԻՆ - 23 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 21:58RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 23 » ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ ԶՈՒՐԱԲ ԽԱՌԱՏԻՇՎԻԼԻՆ
16:09
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ԷՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀ ԶՈՒՐԱԲ ԽԱՌԱՏԻՇՎԻԼԻՆ
Ախալքալաքում էր Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խառատաշվիլին  իր թիմով: Հանդիպելով շրջանի հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, վերջիններս քննարկեցին գալիք ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր, նպատակ ունենալով մոտեցող ընտրություններն անցկացնել ավելի լավ պայմաններում:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ այս տարի կազմակերպվելու են հատուկ դասընթացներ, որոնց նպատակը կլինի լրագրողներին հավուր պատշաճի ընտրությունների լուսաբանմանը նախապատրաստելը: Այս տարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սերտորեն համագործակցելու է նաև շրջանային հեռուստաընկերությունների հետ, որպեսզի շատ ավելի արդյունավետ լինի լուսաբանման ընթացքը:

Փոփոխություն է կատարվել նաև հանձնաժողովի կազմում` այնտեղ ընդգրկվել է մեկ լրագրող, ով պատասխանատու կլինի ընտրությանը վերաբերվող տեղեկությունը լրագրողներին փոխանցելու համար: Հեռախոսային կապ կլինի վերջինիս և ընտրությունը լուսաբանող լրագրողների միջև:

Հանձնախումբը առանձնակի կարևորում է նախընտրական շրջանում տարվող տեղեկատվական արշավը, ինչը հնարավորություն կտա հասարակությանը լիարժեք տեղեկություն ունենալ ընտրության վերաբերյալ: Այս առումով, ուրախությամբ նշվեց, որ ի տարբերություն անցած տարիներին, այս տարի տասնապատկվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն են հայտնում ծրագրեր իրականացնել հասարակությանը իրազեկելու նպատակով:

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան հարցերի միջոցով ստանալ իրենց պատասխաններն ու արտահայտել անհանգստությունները, այս կամ այն խնդրի վերաբերյալ:

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 84 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно