ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԵՐԵՆՈՎ - 4 Августа 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:00RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 4 » ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԵՐԵՆՈՎ
15:14
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԵՐԵՆՈՎ
Մեկնարկել է Ախալքալակի շրջանի հանրային դպրոցների տնօրենների վերապատրաստման դասընթացը: Այն նպատակ ունի դպրոցների ղեկավարներին ծանոթացնել հանրակրթության կազմակերպման նորագույն մեթոդներին:   
4-օրյա դասընթացներին մասնակցում է Ախալքալակի շրջանի ու հարակից գյուղերի հանրային դպրոցների 60 տնօրեն։ Դրանք անցկացվում են Վրաստանի Կրթության նախարարության աջակցությամբ: Ցուցադրվող ֆիլմերն ու բարձրացված խնդիրները տնօրենները հետաքրքրությամբ քննարկում են, բայց ոչ հայերեն: Չնայած թարգմանության հնարավորությանը` դասընթացներն անցկացվում են վրացերեն:
 
Վերապատրաստման այս դասընթացի առանցքային հարցերից է հաշմանդամություն ունեցող աշակերտների կրթությունը: Խնդիրը մտահոգիչ է մանկավարժների համար, քանի որ պրակտիկայում այդպիսի դեպքերը քիչ չեն:
 
"Դեպքեր կան, որ ծնողները չեն ուզում երեխային բերել դպրոց` ամաչելով, թե աշակերտը տարբերվում է, չի ուզում դասին մասնակցել։ Մենք պետք է կարողանանք ներքաշել տվյալ աշակերտին կրթական համակարգ, որ սիրով գան եւ ստանան կրթություն",- ասաց Մալխաս Մալխասյանը՝ Ախալքալակի Քարցեպ գյուղի դպրոցի տնօրենը:

Նման խնդիրներ ունեցող դպրոցականների հետ աշխատելու նոր փորձ ու հմտություն ձեռք բերելու եւ հանրակրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար վերապատրաստման դասընացներ կանցկացվեն նաեւ շրջանի այլ քաղաքներում:
Մանկավարժները հավատացած են, որ դեռ շատ բան ունեն սովորելու եւ սովորեցնելու։
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 157 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно