|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունիս » 1 » ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԲԱՑՎԻ ԱՇՆԱՆԸ. ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
17:34 ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԲԱՑՎԻ ԱՇՆԱՆԸ. ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ |
Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սամվել Բալասանյանը Tert.am–ի խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլու երեկվա այն հայտարարությանը, թե Ախալքալաքում հայաստանցի և լոսանջելեսաբնակ հայ ներդրողների կողմից կկառուցվի գարեջրի գործարան։
«Այդ գործարանն ամերիկյան ներդրում էր, որը կառուցվել է իմ խորհրդատվությամբ և ծրագրերով։ Գործարանի կառուցումը, որը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ, արդեն ավարտվել է», – պարզաբանեց Բալասանյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, տվյալ գործարանի սեփականատերերից է։
Բալասանյանի խոսքով՝ այժմ գործարանը փորձարկման փուլում է և նախատեսվում է այն շահագործման հանձնել սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ Գործարանում, նրա խոսքով, նախապես կլինի 100–120 աշխատատեղ, իսկ դրանց հետագա ավելացումը կախված է արտադրանքի իրացման ծավալներից։
«Գիտեք, Ջավախքը հայաթափվում է, ծանր վիճակ է, և մեր խնդիրն էր աշխատատեղեր բացել»,– ասաց Սամվել Բալասանյանը։
Tert.am |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 195
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|