|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ
11:27 ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ Է ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ |
Ախալքալաքում բացառիկ երկաթուղային կայարանի շինարարությունն սկսվելու է երկու շաբաթից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 11-ին վրացական մասի երկաթգծի կառուցման աշխատանքներին այցելելու ժամանակ հայտարարել է Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին, հաղորդում է news.am-ը հղում անելով «Գրուզիա online»-ին:
Նրան ուղեկցել է ադրբեջանական «Ազերռոմսերվիս» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Ջավադ Գուրբանովը:
Վրաստանի տարածքում կառուցվելու է 29 կմ երկարությամբ նոր ճանապարհ, Թուրքիայի սահմանին` վուլկանացման կետ, վերականգնվելու է հին ճանապարհը եւ բացի այդ, Ախալքալաքում կայարան է կառուցվելու: Նախագծի ընդհանուր արժեքը 600 մլն դոլար է:
Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ռազմավարական նշանակություն ունի»: Նախարարը հիշեցրել է, որ Բաքու-Թբիլիսին-Կարս երկաթուղային նախագիծը հաղթող է ճանաչվել Նյու-Յորքում անցկացված մրցույթում ներկայացված 100 նախագծերի շարքում:
Իր հերթին Գուրբանովը նշել է, որ «նոր երկաթգծին անհաբերությամբ սպասում են ամբողջ Եվրոպայում»: «Այդ ճանապարհը Թուրքիայի վրայով մեզ կկապի Եվրոպայի հետ, եւ այդ նախագծի իրագործումը շատ կարեւոր է տարածաշրջանի համար»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծն արժանացել է հակական կողմի քննադատությանը, քանի որ դա, ըստ էության, հանդիսանում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի` Հայաստանը մեկուացնելու հերթական նախագիծը:
Ախալքալաքում եւ Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում բնակչության գերակշռող մասը հայեր են: |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 133
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|