ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔՈՎ. ՈՉ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ - 14 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:03RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 14 » ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔՈՎ. ՈՉ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
19:35
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔՈՎ. ՈՉ ՄԵԿԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱ. ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` դեկտեմբերի 14-ին, մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Իր ելույթում, Բակո Սահակյանը նշել է.

«Ուրախ եմ ներկա գտնվել «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովին եւ ի դեմս ձեզ ողջունել կազմակերպության բոլոր անդամներին:

Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը Արցախի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող եւ բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է: Մի կառույց, որը լուրջ դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման, նրա առաջընթացի ապահովման մեջ եւ պատրաստ է կրել պատասխանատվության իր չափը պետության ու ժողովրդի առջեւ: Սա բարդ, բայց եւ միաժամանակ հայրենանվեր առաքելություն է, որը դրված է միության անդամների ուսերին: Ես գոհունակությամբ եմ արձանագրում այս իրողությունը եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ բոլորիդ:

Արցախը ժամանակակից, ժողովրդավարական ու ճանաչված երկիր դարձնելը մեր գերագույն նպատակն է, որի իրականացման ճանապարհին  չափազանց կարեւոր է բոլորիս ջանքերի համախմբումն ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մենք հաստատակամ ենք ու վճռական` ազատ, անկախ ու հզոր հայրենիք կերտելու գործում, եւ պատրաստ ենք անել հնարավորը դրան հասնելու համար: Դա է պարտավորեցնում նաեւ մեր զոհված ընկերների հիշատակը, որը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ եւ մեր սրտերում:

Արցախն այսօր սեփական ուժերով ու արժանապատվորեն հարթում է իր ընտրած ուղին, եւ այս ճանապարհին մեզ հետ է համայն հայությունը: Ամեն պահի մենք զգում ենք Հայաստանի ու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հոգատար աջակցությունը, որը չափազանց թանկ է մեզ համար: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության շարունակական ամրապնդումը այսուհետ էլ լինելու է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

Հանրապետության իշխանությունները շարունակելու են հետեւողական աշխատանք տանել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Այս խնդիրների արդյունավետ լուծումից է նաեւ մեծապես կախված մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, հասարակության մեջ համերաշխության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանումը: Սա է նաեւ մեր պայքարը իր վերջնական հանգրվանին հասցնելու գրավականը:

Մենք շատ անգամ ենք ասել, բայց ուզում եմ կրկնել մեկ անգամ եւս. Լեռնային Ղարաբաղը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը անմիջական երկխոսության միջոցով, միայն ու միայն բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի  ոտնձգություններին: Մեր ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած քայլ կստանա համարժեք պատասխան, եւ մի բան էլ ավելին:

Ես մշտական շփումների մեջ եմ գտնվում ինչպես միության ղեկավարության, այնպես էլ ձեզնից շատերի հետ եւ տեղեկացված եմ մեր ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաեւ պետության դերը: Ձեր խնդիրները նաեւ իշխանության խնդիրներն են, եւ մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար: Հայրենիքին անմնացորդ նվիրված ազատամարտիկը պետք է ապրի արժանավայել կյանքով: Ոչ մեկը չպետք է ուշադրությունից դուրս մնա: Ճիշտ է` առայժմ չի հաջողվում շատ բան անել, սակայն վստահ եղեք, որ Արցախի իշխանությունները միշտ ձեզ հետ են, ձեր կողքին եւ ըստ ամենայնի կաջակցեն միության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Հավատացած եմ, որ «Արցախի ազատամարտիկների միությունը» այսուհետ էլ ամենաակտիվ մասնակցությունը կունենա մեր հանրապետության կենսագործունեության մեջ:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, համագումարին` հաջող ու արդյունավետ աշխատանք»:
Բաժին: news.am | 57 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно