ԲԱՑ ՆԱՄԱԿ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ - 28 Апреля 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:03RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
IIIIIIIVVVIVII
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Ապրիլ » 28 » ԲԱՑ ՆԱՄԱԿ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
09:25
ԲԱՑ ՆԱՄԱԿ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Վեհափա’ռ տեր,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ առաջիկայում մեկնում եք Ջավախք: Ձեր այցի մասին լուրը մեծ ոգևորություն է առաջացրել նաև ջավախահայության շրջանում: Բազմիցս ենք նշել, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) տարածաշրջանը, որը ՀՀ-ն շրջափակող «մուսուլմանական ծովի» միակ «քրիստոնյա շնչափողն է», այսօր ունի հայապահպանության, դրանով նաև` հայրենապահպանության մեծ խնդիր:

Ավելացնենք, որ Ջավախք տարածաշրջանն իր 7 շրջաններով (Ադիգենի, Ախալցխայի, Բորժոմի, Ասպինձայի, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի շրջաններ) միասին վերցրած ունի 120 հայկական գյուղ, մյուս 7 գյուղերում վրացիների և ռուսների կողքին ևս գերակշռում են հայերը: Ջավախքն ունի հայկական 2 քաղաքներ` Ախալքալաքն ու Նինոծմինդան, 1 հայախառը քաղաք` Ախալցխան, ևս 2 հայախառը ավաններ` Աբասթումանն ու Վալեն: Հայերի որոշակի տոկոս ապրում է նաև Ջավախքի մյուս քաղաք-ավաններում` Ասպինձայում, Բակուրիանում, Բորժոմում:  

Վերոնշյալ 120 հայկական գյուղերից (20-ը կաթոլիկ), որտեղ պետք էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվորեն գործեր: 

Սակայն վերոնշյալ բնակավայրերի համար Ջավախք են գործուղված ընդամենը 5-6 հոգևորականներ, որոնք, եթե անգամ աշխատեն ֆանտաստիկ արագությամբ, ի վիճակի են պարբերական կարգով արարողություններ իրականացնելու ընդամենը 15-20 եկեղեցիներում: 

Վեհափա’ռ տեր,

Ջավախքի շուրջ 100 հայկական բնակավայրեր կամ ունեն կիսավեր ու լքված, կամ կանգուն, սակայն կողպված եկեղեցիներ: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` մենք գտնում ենք հետևյալը.
Հայ Առաքելական Եկեղեցին հարկ է, որ, իբրև ռազմավարական պլան, առաջիկա ժամանակաընթացքում ամեն կերպ ձգտի հաստատվել վերոբերյալ 100 կետերում: Այդ գործընթացի համար հարկ է, որ մեկ առ մեկ վերահիմնվեն, վերանորոգվեն և վերաբացվեն տեղի եկեղեցիները: Առաջին հայացքից ահռելի այս աշխատանքները մեծապես կարող են իրենց վրա վերցնել ծագումով այդ բնակավայրերից, արտերկրում գործարարությամբ զբաղվող մարդիկ: Հարկ է միայն, որ մշակվեն այդ մարդկանց տվյալ աշխատանքների մեջ ներգրավելու մեխանիզմներ:  
Հայ Աառաքելական Եկեղեցու այս ռազմավարական ծրագրի առաջին փուլը պետք է լինի հիմնվելը Ջավախքի վերոբերյալ բնակավարերից հատկապես այն կետերում, որոնք ունեն ստրատեգիական խոշոր նշանակություն: Պատահական չէ, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցին աներկբայորեն հիմնվում և մեծ թափով ծլարձակվում է հենց այդ տեղերում: Հայ Աառաքելական Եկեղեցու, այդ տեղերում հիմնվելը կարող է ինչ-որ կերպ չեզոքացնել Վրաց Ուղղափառ Եկեղեցու էքսպանսիոնիստական քաղաքականությունը: Այդպիսի ռազմավարական կետեր են Փոկան, Գանձան, Գորելովկան, Ծալկայի 13 գյուղերից առնվազն մեկը, Տաբածղուրը, Բարալեթը, Դամալան, Սուխլիսը, Աբասթուման գյուղն ու ավանը և այլն: Նշենք նաև, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցին արդեն նշվածներից որոշ տարածքներում ամրանում է մեծ թափով: 
Վերոհիշյալ երկու կետերում մատնանշվող քայլերը գրեթե անհնար է իրականացնել, եթե Ջավախքը չունենա առանձին հոգևոր թեմ: Հուսով ենք, որ Ձեր այցն սկիզբ կդնի վերջինիս բացման աշխատանքներին:   

Վեհափա’ռ Տեր,

Ցավում ենք, սակայն չենք կարող չմատնանշել ևս մեկ խնդրահարույց իրողություն: Ինչպես հայտնի է` վերջին շրջանում մեծ թափով ընթանում է Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու` տեղի հայությունից օտարման և վրացացման գործընթացը, և տեղի հայությունը մեծ վրդովմունք է ապրում այս ամենի հետ կապված: Այդ առթիվ մի շարք բողոքագրեր ստացվեցին ինչպես ախալցխահայության, այնպես էլ տեղի հոգևոր հովիվների անուններից: Եկեղեցու բռնազավթման փաստը, սակայն, բոլորովին այլ դիրքերից մեկնաբանվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից, իսկ տեղի աշխարհիկ և եկեղեցական գործիչների արդարացի բողոքի ձայները նրա կողմից որակվեցին որպես պրովոկացիաներ կամ ստահոդ լուրեր:  

Վեհափա’ռ Տեր,

Ողջ ջավախահայությունը մեծապես վրդովված է Վիրահայոց թեմի առաջնորդի այսպիսի արարքից: Ուստի մենք գտնում ենք, որ նրա գործունեության շարունակությունը հետզհետե դառնում է անարդյունավետ, եթե չասենք` վնասակար, քանի որ նրա այդպիսի քայլերը կարող են հանգեցնել ջավախահայության շրջանում ներհայկական մթնոլորտի շիկացմանն ու ժողովրդի պառակտմանը: Մյուս կողմից` նրա պաշտոնավարման պարագայում, Մայր Աթոռում կարող են շարունակաբար ստացվել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչպես դա հաճախ տեղի է ունենում մինչ օրս: Նման եկեղեցական գործչի արարքները պատիվ չեն բերում ոչ մեր ժողովրդին և ոչ էլ Սբ. Էջմիածնին: 

Հուսով ենք, որ մեր կողմից առաջ քաշված խնդիրները շուտափույթ կերպով  կարժանանա Ձեր սուրբ հովանավորությանը:  

Որդիական խոնարհութեամբ մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
 

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե

27.04.2010
neoarmenia.com
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 802 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно