ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ՈՉ ԹԵ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ, ԱՅԼ` ԹՈՒՐՔԻԱՆ. ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ - 10 Февраля 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:06RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Փետրվար » 10 » ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ՈՉ ԹԵ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ, ԱՅԼ` ԹՈՒՐՔԻԱՆ. ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ
17:45
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ՈՉ ԹԵ ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՐ, ԱՅԼ` ԹՈՒՐՔԻԱՆ. ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ
Ֆրանսայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիացի սենատոր Էսթեր Բենբասան հայտարարել է, թե նման օրենք ոչ թե Ֆրանսիայի օրենսդիր մարմինը պետք է ընդուներ, այլ` Թուրքիայի:

«Ես դեմ եմ այդ օրենքին: Պատմությունը ոչ թե դատարաններում, կամ խորհրդարաններում է գրվում, այլ պատմաբանների ձեռքով: Նման օրենք պետք է ընդունվի ոչ թե Ֆրանսիայում, այլ` Թուրքիայում,- Թուրքիայում հրատարակվող «Ակօս» պարբերականի կայքի հաղորդմամբ ասել է սենատորը և հավելել,- Թուրքիան, սակայն, ամենամեծ հերքողն է»:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին (դիմումի տակ ստորագրել էին խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի 76 և ստորին պալատի՝ Ազգային ժողովի 65 խորհրդարանականները):

Բենբասան ևս ստորագրել է Սահմանադրական խորհուրդ ներկայացված դիմումի  տակ:

Օրինագծի առնչությամբ լսումներ Խորհուրդն անցկացնելու է փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին:

Բաժին: ԹԵՐԹ.am | 61 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно