ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՎՀՕՄ-Ի 10 ԱՄՅԱԿԸ - 26 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:07RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 26 » ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՎՀՕՄ-Ի 10 ԱՄՅԱԿԸ
18:28
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՎՀՕՄ-Ի 10 ԱՄՅԱԿԸ
Դեկտեմբերի 24-ին Ախալքալաքի ‹‹Արարատ›› հյուրանոցի սրահում մեծ տոնակատարությամբ նշվեց ՎՀՕՄ-ի 10 ամյակը: ՎՀՕՄ-ի 10 ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի մի շարք հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հյուրեր այլ շրջաններից:

Միջոցառման ընթացքում Ախալցխայի եւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնների սաները հյուրերին ներկայացրին մի շարք հայկական ժողովրդական պարեր ու երգեր:
Ախալցխայի Հայկական Կրթամշակութային Կենտրոնի
‹‹Գոհանամք›› երգի ու պարի համույթը իր հիասքանչ կատարումներով ուղղակի հիացրեց միջոցառման բոլոր հյուրերին: Համույթը միջոցառմանը ներկայացրեց ‹‹Ուզումդարա››, ‹‹Փափուռի››, ‹‹Շիրակի պար››, ‹‹Կտորմը երկինք››, ինչպես նաեւ ազգագրական մի շարք այլ պարեր:
Տոնակատարության ժամանակ ՎՀՕՄ-ի ատենապետուհի` Կարինե Թադեւոսյանը իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա հյուրերին եւ ներկայացրեց կազմակերպության գործունեությունը հիմնադրման օրից ի վեր: Նրա խոսքերով ՎՀՕՄ-ը ամեն տարի իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` օգնում է լավագույն ուսանողներին, որոնց ընտանիքները գտնվում են  չքավորության մեջ, ինչպես նաեւ վճարում է
‹‹երեմյան›› կրթաթոշակ: Կազմակերպությունը նաեւ փոքրիկ ծրագրերով օժանդակում է ծննդատներին եւ հաշմանդամների ընտանիքներին:

Միջոցառման ավարտին տարածաշրջանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՎՀՕՄ-ի 10 ամյակի առիթով նվիրաբերեցին փոքրիկ հուշանվերներ:


Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 116 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно