ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ - 7 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:08RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 7 » ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
16:47
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Դեկտեմբերի  7-ին  Թբիլիսիի  Սուրբ   Էջմիածին  եկեղեցում, վիրահայոց  թեմի առաջնորդ  տեր  Վազգեն եպիսկոպոս  Միրազախանյանի  հանդիսապետությամբ  կատարվեց   հոգեհանգիստ  ի հիշատակ  1988 թվականի  դեկտեմբերի  7-ի անմեղ  զոհերի:

 Հոգեհանգստի արարողությանը   ներկա էին   երկրաշարժի  զոհերի  հարազատները,  Վրաստանում  ՀՀ դեսպանության աշխատակիցներ,   Վրաստանի  նախագահի  խորհրդական Վան Բայբուրթյանը,  Վրաստանի  խորհրդարանի  պատգամավոր   Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի Հայերի Միության  նախագահ Հենրիխ Մուրադյանը,   գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, վիրահայ  մտավորականության ներկայացուցիչներ,  հավատացյալներ: 

Չարագույժ երկրաշարժի   զոհերի հիշատակին  հարգանքի իրենց  տուրքը  մատուցեցին  Վրաստանի  Անվտանգության  խորհրդի  քարտուղարի տեղակալ  Թամար  Կինծուրաշվիլին,  Վրաստանի  վերաինտեգրման  փոխնախարար Զվիադ  Զվիադաուրին:

 Հավաքվածներին ուղղված  իր  խոսքում  տեր  Վազգեն եպիսկոպոս  Միրազախանյանը նշեց, որ թեև 1988 թվականի  դեկտեմբերի  7-ը  Հայ ժողովրդի պատմության մատենագրության  սև  էջերից  մեկն է, օր՝  որը մահ սփռեց  Հյուսիսային Հայաստանի  բնակավայրերի  ու բնակիչների վրա և այսօր, արդեն 23-րդ անգամ  դարձավ  զոհվածների  հիշատակության,  ցավի ու մորմոքի,  անմեղ զոհերի կորստի  անմոռանալի հուշ, սակայն  այն նաև  մեր ժողովրդի  հոգու  անպարտելիության , ցավին  ընդդիմանալու  և վերստին հառնելու   ապացույց է:  Նա ընդգծեց  ժամանակաշրջանի բարդությունը, երբ  հայ ժողովուրդը, տոգորված   Արցախը մայր  հայրենիքին  վերամիավորելու   խնդրով, իր մեջ ուժ գտավ դիմանալու,  բարձրանալու  ու հոգու  արիությունը  պահպանել   համար: 

Սրբազան Հայրը կարևորեց    ծանր օրերին Հայաստանին  և  հայ ժողովրդին   մենակ չթողնելու  հանգամանքը. աշխարհը  սատար  կանգնեց  հարվածի ծանրությունից  ցնցված հայ  ժողովրդի  կողքին և  այդ  սատարողներից  առաջինը  Վրաստանն ու  վրաց ժողովուրդն էր,  որը  բարեկամի  ջերմությամբ,  դրացու  անմիջականությամբ  հասցրեց   առաջին  օգնությունը,  ընդգրկվեց  երկրաշարժի  փլատակներից մարդկանց  փրկության աշխատանքներին,  ընդունեց  ու  դարմանեց  հազարավոր  տուժածների  ու անապաստան մնացածների:  Դա  է  իսկական  բարեկամի, իսկական  հարևանի  վերաբերմունքը,- հավելեց    վիրահայոց հոգևոր  առաջնորդը:

     Նույն օրը   Թբիլիսիի  Վանո Սարաջիշվիլու անվան  կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ  Հայաստանի Հանրապետության  արվեստի վաստակավոր  գործիչ,  կոմպոզիտոր   Վիլի  Վայների  նոտային ժողովածուի և «Դաշնամուրային  պիեսների» համերգ-շնորհանդեսը: Ստեղծագործությունները  կատարեց  Հայաստանի Հանրապետության  վաստակավոր  արտիստուհի,  միջազգային մրցույթների  դափնեկիր Անահիտ  Ներսիսյանը:  Համերգի ժամանակ  կատարվեցին նաև   հայտնի հայ  կոմպոզիտորների  ստեղծագործություններ:

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 73 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно