DEUTSCHE WELLE. ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՈՒԾԵԼ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ - 1 Августа 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երկուշաբթի, 06.02.2012, 01:44RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 349
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 1 » DEUTSCHE WELLE. ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՈՒԾԵԼ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
17:13
DEUTSCHE WELLE. ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՈՒԾԵԼ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Այն պահից, ինչ ռուսական զորքերի հերթական շարասյունն ուղղվեց Ախալքալաքից դեպի հարեւան Հայաստան, վրացական իշխանություններին այդպես էլ չհաջողովեց աշխատանքի տեղավորել այն հազարավոր քաղաքացիական աշխատողներից եւ ոչ մեկին, որ աշխատում էին ռազմակայանում: Ընդհանուր գործազրկության եւ սոցիալական լարվածության ֆոնի վրա, իշխանությունները մարդկանց խոստացան, որ նրանք աշխատանք կունենան արդեն ազգային բանակի զորամասի տարածքում: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, վրացի զինվորականներն այդպես էլ չժամանեցին Ախալքալաք, այսինքն վրացական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը, ասվում է հաղորդագրության մեջ:
«Մեզ խոստացան, որ կմթերեն մեր արտադրած կարտոֆիլը եւ այլ գյուղամթերք վրացի զինվորականների համար, սակայն մենք այդպես էլ չտեսանք նրանց»,-ասում է Ախալքալաքի բնակիչը:-«Մեր մասին ուղղակի մոռացան»:
Ըստ Հակոբ Խանոյանի, շատ դժվար է նաեւ ռուսական ռազմակայանում նախկինում աշխատած մարդկանց կենսաթոշակների ու սոցիալական նպաստների հարցը: Ասում են, թե եթե նրանք աշխատել են օկուպանտների հետ, ուրեմն, թող իրենցից էլ պահանջեն իրենց կենսաթոշակները: Նրանց միակ հույսը Ռուասստանում, Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում աշխատող հարազատներն են:
Հակոբ Խանոյանի հետ համամիտ էին Ախալքալաքի կենտրոնում հայկական եկեղեցու մոտ հավաքված բոլոր տղամարդիկ, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ: Ըստ քաղաքացիների, հակառակ դեպքում կարող են բարդություններ առաջանալ տարածաշրջանի պետական մարմիններում աշխատող նրանց հարազատների համար:
Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը Deutsche Welle-ի թղթակցի հետ հեռախոսազրուցում հայտարարեց, որ Ջավախքի հայության մոտ առկա նման խնդիրներ կան նաեւ Վրաստանի մյուս շրջաններում: Սակայն, ինչպես ասում են Ախալքալաքի բնակիչները, Վրաստանի մյուս քաղաքացիները խնդիրներ չունեն ազգային դպրոցում մայրենի լեղվի եւ պատմության ուսումնասիրության հարցում: Վրաստանի այլ շրջաններում չկա նաեւ հանրությանը ինտեգրվելու խնդիր: Իսկ Ախալքալաքի շրջանի հայերը, իսկ դա տեղաբնակների 90 տոկոսն է, գործնականում չեն տիրապետում պետական` վրացերեն լեզվին:
Ախալքալաքցիներն ասում են, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր կերպով չեն լուծում տարածաշրջանի բազում խնդիրները: Քաղաքի բնակիչները որպես օրինակ բերում են ծնունդով ջավախահայ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրինակը: Հայ օրենսդրին, որը հրապարակավ խոսում է Վրաստանի հայաբնակ շրջանի խնդիրների մասին, ուղղակի արգելեցին մուտքը Վրաստան:
Սակայն վերոնշյալից բացի, Deutsche Welle-ն նշում է նաեւ, որ այնուամենայնիվ, դրական փոփոխությունները տարածաշրջանում առկա են: Այստեղ, վերջապես, ձեռնամուխ են եղել բաձրորակ ճանապարհների կառուցմանը, որոնք անցյալ տարի ուղղակի, կարելի է ասել բացակայում էին: Հայկական եկեղեցին, որի բակում տեղի ունեցավ խոսակցությունը քաղաքացիների հետ, վերանորոգվում է: Իսկ ավանդական կաշառակերությունն այստեղ, ինչպես նաեւ ողջ Վրաստանի տարածքում, ասում են, արդեն չկա: Որպես օրինակ մարդիկ սիրում են պատմել հյուրերին այն մաիսն, որ այժմ վարորդական իրավունք կարելի է ստանալ ընդամենը 10-15 րոպեում` չծախսելով ավելորդ միջոցներ: 

 PanARMENIAN.Net
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 420 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно