ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ - 13 Сентября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:12RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 13 » ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
16:02
ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Ս. թ. սեպտեմբերի 10- ին, Վիրահայոց թեմի նաաձեռնությամբ, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների հովանավորությամբ եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ, Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաք քաղաքի փոխառաջնորդարանում կայացավ Վիրահայոց թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միության համաժողով՝ «Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցին Վիրահայ երիտասարդների կյանքում» թեմայով:

 Համաժողովին մասնակցում էին շուրջ երեսուն վիրահայ երիտասարդներ  մայրաքաղ Թբիլիսիից, Բաթումիից, Սամցխե-Ջավախքից եւ Վրաստանի այլ շրջաններից: Հավաքին մասնակցում էին թեմի հոգեւոր հովիվները:
 
 Համաժողովը սկսելուց առաջ երիտասարդները թեմի առաջնորդ  Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ  Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում թեմի հոգեւոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին առ Աստված: Տաճարում հյուրերին ջերոմորեն ողջունեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը: Համաժողովը բացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:  
 
 Համաժողովին  քննարկվեցին  վիրահայության համար  արդիական խնդիրներ, ինչպիսիք են «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը երիտասարդների կյանքում», «Երիտասարդները եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, միջերիտասարդական համագործակցություն», «Աղանդավորություն .իրավիճակը շրջաններում»:  Ընթերցված զեկույցների շուրջ ծավալվեցին աշխույժ  քննարկումներ: Վիրահայ երիտասարդները մտահոգություն հայտնեցին ինչպես աղանդավորության, այնպես էլ կրավորական երիտասարդ զանգվածների մասին, ովքեր տարաբնիկ ազդեցությունների ներքո հեռանում են ազգային-եկեղեցական եւ հոգեւոր-մշակութային կյանքից: Հանդիպմանը կարևորվեց նաև Մայր Հայրենիքի եւ  Սուրբ Էջմիածնի հետ ամուր կապերի հաստատումը ինչպես ուխտագնացությունների կազմակերպման միջոցով, այնպես էլ Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումներին գործնական մասնակցություն ցուցաբերելով:
 
 Ժողովականների կողմից որոշում կայացվեց Թբիլիսում սովորող դրսեկ հայ ուսանողների հետ հաստատել սերտ կապեր, արագացնել հովվություններին կից եկեղեցասեր երիտասարդաց կառույցների ձևավորում` համայնքային խորհրդի կազմակերպամբ: Երիտասարդների կողմից առաջարկություն հնչեց թեմի քահանաների հետ այցելել հայաբնակ տարբեր համայնքներ և եկեղեցական արարողությունների անցկացման և ժողովրդին Հայոց Եկեղեցու պատմությունը, տոները բացատրելու միջոցով ժողովրդական լայն զանգվածներին ուղղորդել դեպի Եկեղեցի:
   
 Համաժողովի մասնակիցներին հուզող բազմաթիվ հարցերին պատասխանեցին հավաքի մասնակից հոգևոր դասի ներկայացուցիչները:
   
 Ժողովն ավարտվեց Սրբազան հոր պահպանիչ աղոթքով, և որոշվեց հաջորդ հավաքը կազմակերպել դեկտեմբեր ամսին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում է  «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ը:
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 128 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно