|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
17:17 ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ |
Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են համաձայնագիր ներդրումների խրախուսման ու պաշտպանության մասին, հաղորդում է Business Грузия-ն։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ, կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմի համար ներդրումները խրախուսող ու դրանց կատարմանը նպաստող պայմաններ ստեղծել։
Եթե կողմերից մեկի ներդրումները տուժեն ռազմական, կոնֆլիկտի, արտակարգ դրության, հեղաշրջման, դավադրության, բնական աղետի, վթարի կամ այլ պատճառով, ապա այն պետություն, ում տարածքում դա տեղի է ունեցել պարտավորվում է ստեղծել պայմաններ, որոնք փոխհատուցման առումով ոչ պակաս շահավետ պետք է լինեն տվյալ երկրի կամ մեկ այլ օտարերկրյա ներդրողի համեմատ։
Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է, սակայն այն գործելու նաև դրանից հետ, քանի դեռ կողմերից մեկը համաձայնագրից դուրս գալու մասին չի տեղեկացրել երկրորդ կողմից դա անելուց 12 ամիս առաջ։
|
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 122
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|