ԵՐԿՈՒ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ - 24 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:14RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 24 » ԵՐԿՈՒ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ
18:20
ԵՐԿՈՒ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԻ ՄԵՋ
 Նոյեմբերի 7-ից -11-ը  Քութաիսում կայացավ Վրաստանի  բռնցքամարտի երիտասարդական ընտրական առաջնություն: Առաջնությանը մասնակցեցին  նաեւ Ախալքալաքի  մարզահամալիրի 16-ից 17 տարեկան  8 սաներ: Բռնցքամարտիկ Վլադիմիր Պոզոյանը  գրավեց երրորդ տեղը, իսկ Աղասի էլիզբարյանը եւ Արմեն Գրիգորյանը, չնայած այն հանգամանքին, որ պարտվեցին, այնուամենայնիվ  ընդգրկվեցին Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմում:

‹‹Երբ Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները  տեսան ձայնագրված խաղը եւ հիմք ընդունելով մրցավարների խոսքը, հաջորդ օրն իսկ տեղի ունեցած փորձնական մրցապայքարում ստուգեցին եւ բարձր գնահատեցին մեր բռնցքամարտիկների պատրաստվածությունը  եւ ընդունեցին հավաքականի կազմի մեջ››-ասաց Ախալքալաքի սպորտ-համալիրի տնօրեն, բռնցքամարտի մարզիչ`  Ատոմ Էլիզբարյանը:


Ընդհանրապես Ախալքալաքից Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում են 8 մարզիկ: Նրանք ներկայացնում են տարբեր քաշային կարգեր, յուրաքանչյուր կարգում` երկու մարզիկ:

Աղասի Էլիզբարյանին մարզում է Ատոմ Էլիզբարյանը, իսկ Արմեն Գրիգորյանին` Վազգեն Գրիգորյանը: Ըստ մարզիչների, իրենց սաներին մրցումներին   գերազանց  պատրաստվելուն խանգարել է կարտոֆիլի բերքահավաքը:

Արմեն Գրիգորյանը ներկայումս սովորում է Աջարիայում,այնտեղ էլ մարզվում է իսկ Աղասի Էլիզբարյանը սովորում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում:Նա 16 տարեկան է,բռնցքամարտով զբաղվել է 7 տարեկանից: Բռնցքամարտով զբաղվելը Աղասիին չի խանգարում,որպեսզի դպրոցը սովորի գերազանց առաջադիմությամբ:
‹‹Ես բռնցքամարտով եմ զբաղվել,որովհետեւ իմ հորեղբայրը բռնցքամարտիկ է: Ես ուզեցել եմ գնալ նրա ճանապարհով:Բռնցքամարտը ինձ շատ է դուր գալիս,որովհետեւ մենք շատ ենք կապվել բռնցքամարտի հետ››-ասում է Աղասի Էլիզբարյանը:

Շուշան Շիրինյան

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 124 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно