«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎԵԼՈՒ Է, ԻՍԿ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵԼՈՒ Է» - 5 Октября 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:14RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
IIIIIIIVVVIVII
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Հոկտեմբեր » 5 » «ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎԵԼՈՒ Է, ԻՍԿ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵԼՈՒ Է»
20:41
«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՋԱՎԱԽՔԸ ՀԱՅԱԹԱՓՎԵԼՈՒ Է, ԻՍԿ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԺԵԼՈՒ Է»
Հայաստան-Վրաստան հարաբերություններում խոսքն ու գործն իրար հակասում են: Այսօր այս մասին խոսեցին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: 

Թամարա Վարդանյանն ասում է, որ մի կողմից հայտարարում են, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան հարցեր, որ չկարգավորվեն, մյուս կողմից էլ` կա չլուծված խնդիրների մի մեծ փաթեթ: Նա նշում է, որ հայ-վրացական հարաբերություններում կոսմետիկ բնույթի, երկրորդային, ոչ բովանդակային, ձեւական գործողություններ են, օրինակ` այնտեղի Գրողների միության անդամները գալիս են Հայաստան, հանդիպում են մեր Գրողների միության անդամների հետ, համատեղ համաժողովներ են անցկացնում, մշակութային օրեր Թբիլիսիում, մինչդեռ իրականում սկզբունքային խնդիրները մնում են չլուծված: Թամարա Վարդանյանը շեշտում է հետեւյալ սկզբունքային խնդիրները.

1. Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ շնորհելը:

2. Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու եւ եւս 5 եկեղեցու անհապաղ վերադարձը Հայ Առաքելական եկեղեցուն:

3. Ջավախքում հայոց լեզվի, հայ գրականության, հայեցի դաստիարակության ապահովման խնդիրը:

4. Ջավախքում հայ-վրացական համալսարանի բացումը:

«Այնուամենայնիվ ինձ համար զարմանալի չէ, որ Վրաստանի հայության խնդիրները տարիներով չեն լուծվում: Մենք բացահայտ ցուցադրում ենք, որ մեզ համար գերակա են առեւտրանտնտեսական հարցերը, իսկ Վրաստանում ապրող հայության խնդիրները դառնում են լուսանցքային: Պետք է վերանայենք խնդիրները եւ հայության խնդիրները դարձնենք առաջնային ու դրանով իսկ հնարավորություն չտանք վրացական կողմին մահակի նման մեր գլխին պահել իրենց աշխարհագրական դիրքի առավելությունը»,- ասում է «Նորավանքի» փորձագետը:

Պատահական չէ, որ հայ-վրացական հարաբերությունները քննարկող հանձնաժողովը կոչվում է հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողով, այսինքն` այդտեղ տնտեսական խնդիրներ են քննարկվում, համատեղ 8 նիստ է կայացել, եւ Ջավախքի հարցը չի քննարկվել ընդհանրապես: Նա նշում է, որ մենք ազգային արժանապատվությունը թողել ենք մի կողմ եւ հանդես ենք գալիս կրավորական կեցվածքով, ու եթե այսպես շարունակվի, Ջավախքը հայաթափվելու է, իսկ Թիֆլիսի հայությունը տուժելու է:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ ասում է, որ Վրաստանի պաշտոնատար անձինք, այցելելով Հայաստան, ամեն անգամ մի հետաքրքիր դիպված թողնում են, ինչը վերլուծությունների տեղիք է տալիս: Նրա խոսքերով`վրացական կողմը շարունակում է ավանդույթները, ըստ որի` նախքան բանակցությունները պետք է մի կարեւոր փաստարկ ունենան իրենց ձեռքին, որի միջոցով հայկական կողմից զիջումներ են կորզում, մինչդեռ վրացական կողմի զիջումները միայն արհեստական են:

Մյուսը փաստարկը կապված է ռուսական ռազմաբազաների հետ:  «Ռուսաստանը Վրաստանի վրա ազդելու շատ ավելի ուրիշ միջոցներ ունի, քան գալ հասնել Հայաստան, ուստի ռազմաբազաները վտանգ չեն ներկայացնում, մինչդեռ Վրաստանի բոլոր կոմունիկացիանները հակահայկական են»,- ասում է «Միտքի» փորձագետը:

Վրաստանի արտգործնախարարը «Ջավախք» տերմինը օգտագործելու հետ խնդիրներ առաջացրեց, մինչդեռ Վրաստանն ավելի քան 60 կոնվենցիա է ստորագրել Ջավախքի վերաբերյալ, բայց դրանց ոչ մի դրույթներ չեն իրականանում:

«Վրաց արտգործնախարարի այցը ցույց տվեց այն, որ վրացական կողմը դեմ է կամ հանդես չի գալիս այնպիսի նախաձեռնություններով, որ իր տարածքում հայկականությունը դառնա գործոն»,- նշում է Վահե Սարգսյանը: Վրացական կողմը հայկականությունը մերժում է իր տարածքում` կրճատելով լեզվի ժամերը, դասագրքրերը. «Վրացականության շունչը ժամ առ ժամ ավելանում է հայկական դպրոցներում»,- ասում է նա: Լեզվի ժամերը կրճատվում են, որպեսզի ավելի լավ յուրացվի վրացերենը, այսինքն` վրաց լեզուն հայկական միջավայրում փոխարինում է հայերենին: Չնայած բազային կրթությունը հայերեն է տարվում, բայց Վրաստանի կրթության մասին օրենքը սահմանում է, որ պետք է վրացերեն լինի, այսինքն` ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է:

Ինգա Մարտինյան
Hetq.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 325 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 3
0  
3 Давайте вместе бороться (борчалинец)   (08.10.2010 09:42)
Азербайджанцев в Грузии арестовывают без суда и следствия. Это просто уму непостижимо! Позвонили друзья из Марнеульского района, представляете, полицейские арестовали там несколько десятков активистов НПО "Гейрат". И знаете, что им предъявили? Неуплату кредитов. Притом, что они никаких кредитов не брали. На просьбу показать документы, которые подтверждают неуплату кредитов, полицейские просто избили человека и пригрозили повесить на него еще и нападение на сотрудника.
Получается, если ты – азербайджанец, но живешь в Грузии, надо забыть обо всех своих правах и сидеть тише воды, ниже травы. Если же ты борешься за свои права, за справедливость, грузинские власти найдут способ заткнуть тебе рот. Сначала они относительно "мирными" методами пытались выжить азербайджанцев из страны – отключали свет, газ, воду, отказывали в нормальной работе. А теперь самых разговорчивых решили пересажать, чтобы другим не повадно было.

Куда катится эта страна? Ведь для азербайджанцев из Квемо-Картли Грузия – такая же родина, как и для грузин. Почему власти ущемляют их права? Арестовать активистов НПО, даже не потрудившись подделать "улики" – просто нонсенс. А творить такое с нацменьшинствами – явное проявление фашизма. Но Запад никак на это не реагирует. США и ЕС могут только пафосные речи толкать о защите нацменьшинств, а на деле помогать они не собираются. Грузию могут спасти только ее граждане, больше никто.

0  
2 Դավիթ Ռստակյան   (07.10.2010 20:56)
http://panarmenian.net/arm/politics/news/54888/Դավիթ_Ռստակյան_Իրադրությունը_Ջավախքում_օրեցօր_վատթարանում_է

0  
1 Դավիթ Ռստակյան   (07.10.2010 20:56)
Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցումն իրականացվում է երկու լեզվով` հայերեն և վրացերեն: Գոյություն ունեն նաև դպրոցներ, որտեղ վրացերեն լեզվով առարկաներն ավելի շատ են, քան հայերենով: Այդ մասին Երևանում «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

Ռստակյանի խոսքով, դպրոցներում աշակերտներին ստիպում են միևնույն բանաստեղծությունն անգիր սովորել երեք լեզվով` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ինչը աբսուրդ է: «Անգամ պատմության դասագրքերը 30%-ով գրված են վրացերենով»,- ընդգծել է նա:

Մեկնաբանելով Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի վերջին հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի քարտեզի վրա Ջավախք անունը կրող շրջան գոյություն չունի, Ռստակյանը նկատել է, որ այդ արտահայտությունից հետևում է, որ Ջավախքի հայեր նույնպես գոյություն չունեն: «Շատ լավ է, որ մենք այժմ արձանագրում ենք Ջավախքում առկա խնդիրները, սակայն դա բավական չէ: Իրադրությունն օրեցօր վատթարանում է, հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, օրինակ դիմել միջազգային ատյաններ, Վրաստանում արտասահմանյան պետությունների դեսպաններին»,- նկատել է «Վիրք» կուսակցության համանախագահը: Նա ավելացրել է նաև, որ ժամանակին վրացական իշխանությունները շրջանառությունից հանեցին «վիրահայեր» տերմինը, որպեսզի շրջանառությունից դուրս հանեն նաև «ջավախահայեր» տերմինը:

Սևակ Արծրունին իր հերթին նկատել է, որ Գրիգոլ Վաշաձեի այդ հայտարարությունը որոշակի ուղերձ էր Ջավախքի հայերին, որ նրանք արդեն գոյություն չունեն: Նրա խոսքով, քանի դեռ ԱՄՆ-ն, ելնելով տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերից, փակում է աչքերը Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման վրա, վրաստանը շարունակելու է իր ազգային փոքրամասնությունների հանդեպ իր «խուլիգանական» քաղաքականությունը: «ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները նույնպես պետք է ակտիվ կերպով բարձրացնեն Վրաստանում ջավախահայերի իրավունքների ոտնահարման հարցերը»,- ընդգծել է նա:


Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно