|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 15 » ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆ. ԱՄՆ-Ն ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ ԼՂ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
18:03 ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆ. ԱՄՆ-Ն ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՋԱՆՔԵՐԸ ԼՂ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ |
Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Ֆրանսիայի հետ մեկտեղ, համախմբում են ջանքերը` ղարաբաղյան հակամարտությանը բանակցությունների միջոցով խաղաղ լուծում տալու համար: Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը`Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում` ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված լսումների ընթացքում:
Իր խոսքում Ֆիլիպ Գորդոնը, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն գլոբալ մարտահրավերներին բազմակողմ պատասխաններ մշակելու արդյունավետ գործընկերներ են: Մենք երկուսս էլ վեցակողմ բանակցությունների գլխավոր մասնակիցներ ենք եւ վճռական ենք տրամադրված Կորեական թերակղզու միջուկազերծմանը հասնելու հարցում: Մենք նաեւ միասին աշխատում ենք, որպեսզի Իրանին ստիպենք կատարել իր միջազգային պարտավորությունները, խոչընդոտենք միջուկային զենքի մշակմանը: Ռուսաստանը նաեւ Մերձավոր Արեւելքում նախագահ Օբամայի կողմից 2011թ. մայիսին գծված խաղաղության տեսլականն իրագործող քառյակի կարեւոր գործընկերներից է: Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, Ֆրանսիայի հետ մեկտեղ, համախմբում են ջանքերը` ղարաբաղյան հակամարտությանը բանակցությունների միջոցով խաղաղ լուծում գտնելու համար»:
Ինչ վերաբերում է Վրաստանին, Աբխազիային եւ Հարավային Օսիային, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է. «Մենք սկզբունքորեն դեմ ենք Վրաստանի իրավիճակին: Միացյալ Նահանգները վճռականորեն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության պահպանումը: Մենք հետեւողականորեն, բարձր մակարդակով բարձրացրել ենք 2008թ. կնքված հրադադարի համաձայնագրով նախատեսված Ռուսաստանի պարտականությունների կատարման անհրաժեշտության հարցը: Մենք մասնակցել ենք ժնեւյան բանակցություններին, որպեսզի աջակցենք Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք բազմիցս Մոսկվային կոչ ենք արել ապահովել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների թափանցիկությունը
եւ վերականգնել միջազգային դիտորդական ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Մենք նաեւ առաջվա պես անհանգստացած ենք Հյուսիսային կովկասի ցույցերով: Թեեւ մենք ընդունում ենք Ռուսաստանի կառավարության` իր քաղաքացիներին պաշտպանելու պարտականությունը, մեզ նախկինի պես անհանգստացնում են անվտանգության ուժերը, որոնք հանուն ապստամբների դեմ պայքարի մասնակցում են մարդու իրավունքների խախտմանը»: |
|
Բաժին: news.am
| 59
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|