ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ - 19 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:19RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 19 » ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
11:40
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱԿՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկության օրը՝ դեկտեմբերի 22–ին, թուրք ազգայնական ասոցիացիաները բողոքի ակցիա են անցկացնելու։

Անկախ լրագրող Ժան Էքյանը Ֆրանսիայից հաղորդում է, որ  բողոքի ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այդ օրինագիծը հակասում է խոսքի ազատության իրավունքին։ Պաշտպանենք Ֆրանսիան հայանպաստ ձայնաորսությունից։ Պատմությունը թողնենք պատմաբաններին»։

Նշենք, որ պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, թե այդ օրինագծի ընդունումն «անդառնալի հետևանքներ է ունենալու» թուրք–ֆրանսիական հարաբերությունների համար։ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  հայտարարել էր, թե  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ուղղված է Թուրքիայի պետության, թուրք ժողովրդի և Ֆրանսիայում ապրող թուրքական համայնքի դեմ։ «Ցանկանում եմ բացահայտ կերպով հայտարարել, որ նման քայլերը շատ ծանր հետևանքներ կունենան թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար, իսկ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ այդ քայլի նախաձեռնողների վրա է»,–Սարկոզիին ուղղված նամակում գրել էր Էրդողոնը։

 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22–ին քննարկելու է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին նոր օրինագիծը։ Վերոնշյալ օրինագիծն օրեր առաջ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Իրավական հարցերով հանձնաժողովի կողմից։

«Հուսով եմ, որ մենք կգնանք մինչև վերջ, և Ֆրանսիան կլինի մարդու իրավունքների երկիր»,–ասել էր օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը։

Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնալու և 45.000 եվրո տուգանք։

2006թ. հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի: Սակայն այդ օրենքը կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր դրա հաստատումը Սենատի կողմից: Ֆրանսիայի Սենատը, սակայն, 2011թ. մայիսին կայացած նիստում ձայների 196 դեմ և 74 կողմ հարաբերակցությամբ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող այդ օրինագիծը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 22–ին Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնելու նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները։
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 83 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно