ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԼՅԱ ԵՐԿՐՈՐԴԻՆ - 10 Июня 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:23RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունիս » 10 » ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԼՅԱ ԵՐԿՐՈՐԴԻՆ
18:05
ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԼՅԱ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Թբիլիսի Սուրբ Երրորդություն եկեղեցում  այսօր հունիսի 10-ին վրաց պատրիարք Իլյա 2-րդը  դիմավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Ինչպես տեղեկացնում է  news.am-ը, երկու երկրների հոգեւոր առաջնորդները նախ ողջունել են միմյանց, այնուհետեւ աղոթք կարդացել առ Աստված:

Հետաքրքական է, որ հանդիպումն, արձանագրությունների համաձայն, պետք է կայանար ժամը  13:30-ին, սակայն եկեղեցու բակում տարածված թերթիկների վրա գրված է եղել 14:00, ինչը թյուրիմացություն է առաջացրել հանդիպումը լուսաբանելու եկած լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ քաղաքացիների մոտ:

Նշենք, որ Գարեգին Բ-ն հնգօրյա այցով գտնվում է Վրաստանում: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ եւ վրաց եկեղեցիների փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Կայանալու է նաեւ Գարեգին Բ-ի այցը Ջավախք եւ հանդիպումը տեղի հայերի հետ:

Հիշեցնենք նաեւ, որ Վեհափառի այցելությունը Վրաստան նախատեսված էր դեռ անցած տարվա գարնանը, սակայն բազմիցս հետաձգվել է:

Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 108 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно