|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱՐԳՈՒՄ Է ԻԼՅԱ 2-ՐԴԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՅՐ ԱԹՈՌՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
18:15 ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱՐԳՈՒՄ Է ԻԼՅԱ 2-ՐԴԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՅՐ ԱԹՈՌՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի ցանկանում գնահատական տալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի արած հայտարարությանը: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսը Իլյա Երկրորդի հանդեպ հարգանք է տածում եւ հարգում է նաեւ նրա փորձառությունը»,-հայտարարեց Մելիքյանը` հավելելով, որ ասվածը լավագույնս արտահայտում է Մայր Աթոռի դիրքորոշումը Վրաց պատրիարքի` Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արված հայտարարությունների վերաբերյալ:
Նշենք, որ ըստ «Գրուզիա Online»-ի` Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հունիսի 19-ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է. «Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է»,- նշել է Իլյա Երկրորդը:
Նա նաեւ նշել է, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, բայց նա չի կարող «թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ»: |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 134
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|