|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունիս » 11 » ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆ ԵՒ ԾԱՂԻԿ ԴՐԵԼ ՐԱՖՖԻԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
17:00 ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՆԹԵՈՆ ԵՒ ԾԱՂԻԿ ԴՐԵԼ ՐԱՖՖԻԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ |
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Թբիլիսի կատարած այցելության ընթացքում այսօր` հունիսի 11-ին այցելել է Հայ գրողների եւ հասարական գործիչների պանթեոն, որտեղ ծաղկեպսակ է դրել նշանավոր հայ գրող, վիպասան ու հրապարակախոս Րաֆֆիի գերեզմանաքարին, հայտնում է news.am-ը:
Գարեգին Բ-ն, խոսելով Վրաստան կատարած այցելության մասին, նշել է, որ ինքն այստեղ է` քննարկելու եւ լուծումներ որոնելու այն բոլոր հարցերին ու խնդիրներին, որոնք տասնամյակներ, մասնավորապես եկեղեցական ոլորտից ներս հուզում եւ մտահոգում են մարդկանց:
«Մենք ուրախ ենք մեր այցի համար Վրաստան, Թբիլիսի եւ փառք ենք տալիս Աստծոն, որ այս անգամ առիթ եւ հնարավորություն կունենաք մեր հոգեւոր եղբոր` Իլյա Երկրորդ պատրիարքի հետ մեկնելու Ջավախք, մեր օրհնությունը տանելու Ջավախքի մեր զավակներին»,-նշել է հայոց կաթողիկոսը: |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 114
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|