ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ` ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ - 18 Августа 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:28RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ` ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
09:41
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ` ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում իրականացնում են «Համակարգչային դասարան» ծրագիրը։ Հիմնադրամի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Ախալքալաքի տարածաշրջանում բնակչության մի լայն զանգված հնարավորություն չունի իր երեխաների համար ձեռք բերել համակարգիչ։

 Հաշվի առնելով այս հանգամանքը՝ իրականացվում է «Համակարգչային դասարան» ծրագիրը, որն օգնում է շատերին լուծելու այս խնդիրը: Ծրագրի նպատակն է Ախալքալաքի և հարակից գյուղերի դպրոցականներին և երիտասարդներին տալ համակարգչային գիտելիքներ, օգնել նրանց ինտեգրվել զարգացման գործընթացներին:

 Համակարգչային դասարանում ընդգրկվում են Ախալքալաքի և հարակից գյուղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու այն երիտասարդները, որոնք, ավարտելով դպրոցը, ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը: Բացի այդ, դասընթացներ են կազմակերպվում նաև դպրոցների, մանկապարտեզների մանկավարժների համար, որոնք գիտակցում են համակարգչային գիտելիքների կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 145 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно