|
 |
|
 |
Գլխավոր » 2012 » Հունվար » 13 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ
12:32 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ |
Հունվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանը և Վիրահայոց Թեմի Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը այցելեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարան և հավատացյալ հայության կողմից Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցեցին Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին: Պատվիրակությանը ուղեկցում էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը:
Վիրահայոց Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորելով Պատրիարքին, երախտագիտություն հայտնեց վրաց և հայ եկեղեցիների բարեկամությունը պահպանելու և ջերմ ընդունելության համար: Թեմի Առաջևորդն իր մտահոգությունը հայտնեց Թբիլիսիի հայկական պատմական թաղամասի եկեղեցիների, մանավանդ Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն տաճարների վթարային վիճակի վերաբերյալ: Նա խնդրեց Նորին Սրբության միջամտությունը խնդրի լուծման կապակցությամբ, առաջարկելով եկեղեցիները վերադարձնել Հայոց Թեմին, որպեսզի հայ հավատացյալների ուժերով վերականգնվեն դրանք կամ մինչև հարցերի վերջնական լուծումը՝ Վրաստանի իշխանությունները հոգատար լինեն տաճարների վերականգնման և պահպանման գործին:
Համայն Վրաց Պատրիարք Իլիա Երկրորդը շնորհավորեց Վրաստանում բնակվող հայությանը, գնահատեց նրա ներդրումը ինչպես անցյալում, այնպես էլ այսօրվա Վրաստանի կյանքում, հորդորելով հաճախակի դարձնել հայ-վրացական մշակութային և հոգևոր շփումները և հույս հայտնեց, որ իր միջամտությունը կբերի բարձրացված հարցի լուծման առնչությամբ:
|
|
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
| 88
Ավելացրեց: Akhaltskhanet
|
| Կարծիքներ: 1 | |
0
1 Musheg (13.01.2012 16:10)
Джавахкская Диаспора России готова взять на себя расходы по восстановлению Армянской церкви Сурб Ншан в Тбилиси
Ссылка: http://ddr-russia.livejournal.com/21295.html |
|
|
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|