ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ - 26 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:33RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ
16:01
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ
Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին և «ՀՅԴ» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին վրացական իշխանություններն արգելել են ելույթ ունենալ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպված տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին պատգամավորները, գրում է tert.am-ը:

Մինասյանի խոսքով՝ երբ իրենք մոտեցել են շրջանային ղեկավարության՝ ազգությամբ հայ ներկայացուցիչներ Հենզել Մկոյանին, Վան Բայբուրթին, Վալոդյա Ստամբոլցյանին, որոնք միջոցառման կազմակերպիչներն են, ու պնդել, որ պետք է ելույթ ունենան, վերջիններս ասել են, թե Ջիվանուն նվիրված միջոցառման օրն էլ ելույթներ են եղել, և մարդիկ ձանձրացել են: Հետո ԱԺ պատգամավորները ելույթ ունենալու համաձայնություն են ձեռք բերել: «Բայց հետագայում, ինչպես պարզվեց, ոչ թե իրենք էին որոշում կայացնողները, այլ անվտանգության ծառայությունը... Եվ երբ առաջին ողջույնի խոսքը հնչեց ռուսերենով, պարզ էր դառնում, որ ընթացքը գնում էր իրենց նախանշած ուղղությամբ»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Դաշնակցական գործչի խոսքով՝ վրացական իշխանությունների համար հասկանալի էր, որ հայ պատգամավորները ամբիոնից հնչեցնելու էին ջավախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված խոսքեր, ինչի պատճառով էլ արգելել են իրենց ելույթները:

«Հայապահպանության առումով Ջավախքում բարդ իրավիճակ է, և մենք իսկապես ունենք մեր մշակութային, լեզվական ժառանգության, եկեղեցու պահպանության խնդիր»,- իր հերթին հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ խիստ տարօրինակ է, որ ռուսատյացությամբ լեցուն Վրաստանում նախընտրելի է հայկական միջոցառումն անցկացնել ռուսերենով, քան հայերենով:

«Սա նշանակում է, որ վրացական իշխանությունների համար հայերենը շատ ավելի վտանգավոր է, շատ ավելի թշնամական լեզու է, քան ռուսերենը»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ հիշյալ միջոցառմանը կարողացել է ելույթ ունենալ «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Ուզունյանը, որի ելույթը կոպտորեն խոչընդոտվել է. անջատել են բարձրախոսը:

Պատգամավորները իշխանություններից պահանջեցին հստակ հայեցակարգ ունենալ Ջավախքի խնդիրների լուծման համար և ձեռնարկել կոնկրետ քայլեր:


Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 204 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно