Հայաստանի կրթության ոլորտի
ներկայացուցիչները Վրաստանում ծանոթացել են բուհերի միասնական
քննությունների ընթացքին եւ այդ ընթացքը հսկող սարքավորումներին:Վրաստանի
կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կոկա Սեփերթելաձեն Հայաստանի
քննական կենտրոնի տնօրեն Կարո Նասիբյանին, Հայաստանի կրթական
տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանին եւ այլ հայ
մասնագետների ծանոթացրել է վերջին համակարգերով հագեցած այն սերվերների
կենտրոնի հետ, որտեղից Վրաստանի ԿԳՆ ներկայացուցիչները ամբողջ Վրաստանի
մաշտաբով տեսագրության միջոցով վերահսկում էին քննական ընթացքը, հայտնում է
վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, հայկական
պատվիրակությունն առաջին հերթին հետաքրքրվել է քննություն անցկացնելու CAT
համակարգով, ինչպես նաեւ այցելել Վրաստանի կրթության եւ գիտության
նախարարության քննական ազգային կենտրոնը:
Հայկական պատվիրակությունը
հետաքրքրվել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից
առաջարկված ծրագրով, որի համաձայն յուրաքանչյուր առաջին դասարանցին
notebook է նվեր ստանում, ինչպես նաեւ հենց առաջին դասարանից սովորում
անգլերեն:
Հիշեցնենք, որ հայ գործըկերները Վրաստան էին այցելել
Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության կողմից վերջին
ժամանակաշրջանում կրթական համակարգում իրականացրած նորամուծությունների հետ
ծանոթանալու համար: