|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՆՈՒՆԸ ՄԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱԽՈՎ Է ՊԱՏՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ
11:35 «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՆՈՒՆԸ ՄԻ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՎԱԽՈՎ Է ՊԱՏՈՒՄ ՋԱՎԱԽՔԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ |
Ջավախքը հայ-վրացական հարաբերությունների մի կամուրջ է, որը մինչ այսօր, թեկուզ միայն իր սերունդներով, տարբեր բնագավառներում շարունակում է նպաստ բերել թե Հայաստանին, թե Վրաստանին: Այսօր Ջավախքը Վրաստանի կազմում է, սակայն չպետք է մոռանալ, որ այն հայաբնակ շրջան է: Այստեղ հայ պաշտոնյաները, ինչպես նաև հայ ժողովուրդը, անշուշտ, պետք է նպաստեն պետության զարգացմանը, հատկապես հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը, սակայն պատկերը, վերջինիս հաշվով, փոքր-ինչ այլ է. հայ պաշտոնյաները Ջավախքում «Հայաստան» անունը լսելիս անհասկանալի երկյուղած դեմք են ընդունում, խուսափում են հայկական որևէ կազմակերպության, կենտրոնի, դպրոցի հետ կապեր հաստատել, և ընդհանրապես հայրենիքի հետ սերտ կապ ունենալ, համագործակցել պետության զարգացման և շահերի պահպանման համար, նույնիսկ չհասկանալով, որ այդպիսի կենտրոնները իրենց գործունեությունը իրականացնում են պետության հետ համաձայնեցված, հատուկ թույլտվության կարգով, ոչ թե անօրինական ձևով: Մինչդեռ Ջավախքում ղեկավար մարմինների զգալի մասը միայն փորձում է անտեսել նման համագործակցական կապերը տարբեր բնագավառներում: Բայց դա մեր կարծիքով, չի նշանակում, որ նրանք պետության հավատարիմ ծառայողներ են, չէ որ հարևան երկրների հետ բարի դրացիական հարաբերությունների ստեղծումը երկրի բարօրության համար բարձրացնում է միայն պետության վարկանիշը, նրա զարգացման աճը, ոչ թե հասնել նրան, որ «հայը վախենա հայի հետ շփվելուց»: Դրա համար կարելի որպես օրինակ ծառայեցնել այն փաստը, որ վերջին ժամանակներում Ջավախք այցելեցին Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները և աշակերտները հատուկ կրթական ծրագրով: Այցի մասին տեղյակ էին թե ՎԿԳ նախարարությունը, թե Հայաստանում Վրաստանի դեսպանը, թե Վրաստանի նախագահը: Սակայն որոշ ղեկավարներ նույնիսկ չցանկացան բարևել իրենց հայ հյուրերին: Եվ ինչ կարելի է մտածել, ելնելով այս փաստից: Մարդիկ այնքան են տարված իրենց աթոռները կորցնելու վախով, որ նույնիսկ Վրաստանի պատվավոր հյուրերից և իրենց ազգից են խուսափում, ինչ է, թե նրանք հայ են: Այդ երբվանից հայը դարձավ հային թշնամի:
Մեկ այլ փաստ ևս. երիտասարդը աշխատանքի համար դիմում է համապատասխան մարմինների և առաջին հարցը, որ նրան տալիս են, հետևյալն է.«Հայաստանի կամ հայկական որևէ կազմակերպության, կուսակցության հետ կապ ունես»: Իհարկե, եթե Հայաստանում ես սովորել, պետական լեզուն չգիտես, դա արդեն խոչընդոտ է, որ դու Ջավախքում քեզ համապատասխան աշխատանք գտնես, քանի որ այստեղ առաջնայինը լեզուն է, ապա մասնագիտությունը, կարող ես նաև լեզու իմանալ և մասնագիտությունից գաղափար չունենալ: Իսկ նման պայմաններում մենք շարունակում ենք խոսել պետության այնպիսի զարգացման մասին, որից անմասն չի մնա նաև Ջավախքը: Ելնելով այս հիմքերից, կարող ենք ասել, որ այստեղ չկա և չի լինի ոչ մի զարգացում, ոչ մի քաղաքակրթություն: |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 199
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|