ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՋԱՎԱԽՔՅԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ - 22 Апреля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:36RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
IIIIIIIVVVIVII
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 22 » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՋԱՎԱԽՔՅԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
21:51
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՋԱՎԱԽՔՅԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց երիտասարդ ջավախահայերի նկարների և քանդակների ցուցահանդես՝ «Ջավախքյան գարունը» խորագրով։ Այստեղ ներկայացված էին 12 արվեստագետի շուրջ 130 գեղանկար ու լուսանկար և 70 քանդակ։

Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի նախաձեռնող խմբի անդամ, քանդակագործ Բաղդասար Սարգսյանը՝ սա ջավախահայերի գեղարվեստական աշխատանքների երրորդ ցուցադրությունն է. «Նախորդ երկուսի ժամանակ տարիքային սահմանափակում չի դրվել, սակայն այս անգամ որոշեցինք ներկայացնել ջավախքցի երիտասարդների աշխատանքները. նրանց մեծ մասը ուսանող է, և գեղարվեստի մեջ դեռ փնտրում է իր կերպն ու տեղը, սակայն այս բոլոր աշխատանքները՝ գունեղ և հետաքրիր, մի հիմնական ուղերձ ունեն՝ սրանք մեզ ցույց են տալիս, որ ջավախքահայն ապրում է, սիրում է ու ստեղծագործում է»,- ասաց նա։

Ըստ քանդակագործի՝ նման ցուցահանդեսները մեծ հնարավորություն են տալիս երիտասարդներին ներկայանալ, կարողանալ սեփական աշխատանքները մշակել և հասցնել հնարավոր կատարելության և պատասխանատվությանմբ ներկայացնել այն արվեստասերին։ «Ամեն արվեստագետ ստեղծագործում է իր բնության, իր միջավայրի և իր էության խորքերից։ Այս ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հատկապես սառը լեռնային, պայծառ ու աստղալից Ջավախքն է, նրա բնությունը, նրա կերպարները»,- նշեց Բաղդասար Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Ջավախք» հայրենակցական միության հովանավորությամբ։

Մռայլ և պայծառ պատկերների՝ կողք-կողքի ներկայացմանն անդրադառնալով՝ Բաղդասար Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսը ներկայացնում է գարունը չքնաղ երկրում, բայց նաև՝ սա Ցեղասպանության հիշատակի նախօրեն է, և նկարներում արտացոլված են Ջավախքում առկա հիմնական խնդիրները։

Tert.am-ի հետ զրույցում Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 1-ին կուրսի ուսանող, քանդակագործ Վարդան Զաքարյանը նշեց. «Հայաստանում ջավախքահայ ստեղծագործողներից բավական ժամանակ ոչինչ չէր ներկայացվում, հիմա ուզում ենք ներկայանալ ջավախքահայ արվեստագետների նոր սերնդով»։ Նա հաղորդեց, որ ցուցահանդեսը լինելու է շարունակական և ներկայացվելու է նաև Ջավախքում։

«Հիմա մենք 12-14 հոգի ենք, բայց ներգրավված ենք լինելու 100 արվեստագետով, և ցուցահանդես ենք կազմակերպելու Վրաստանում»,- ասաց նա։ Լրագրողի այն հարցին, թե իրենց արվեստագիտական ձեռագիրն ինչով է առանձնահատուկ, Վարդան Զաքարյանն անմիջապես պատասխանեց. «Մենք հայրենասեր ենք»։




Tert.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 176 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно