|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 30 » ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊՏՈՒՂ- ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ
21:39 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊՏՈՒՂ- ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆ |
Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան եւս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Ս. Կարապետյանի խոսքերով կառավարության գործադրած ջանքերի ու համեմատաբար բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնեսական տարին կարելի է համարել բարեհաջող: Ստացված բերքի ցուցանիշները հնարավորություն են տվել արտահանելու բերքը, տեղեկացնումէ news.am-ը:
«Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան եւս արտահանել պտուղ- բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ:Մենք կարող ենք համագործակցել բոլոր ոլորտներում, ինչպես, օրինակ, անասնապահության, սերմնաբուծության, վերամշակման ճյուղերում:Լավ ավանդույթներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող պահածոների գոծարաններ ու վերամշակող ձեռնարկություններ ունենք:Վրաստանի դեպքում կարող ենք մատնանշել գինեգործության ոլորտը:Երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք:Նախորդ երկու տարիներին գյուղատնտեսական որոշ մթերքների հետ կաված արտահանման խնդիրներ եղան: Հուսով ենք, որ այս տարի նմանատիպ խնդիրներ չեն առաջանա», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաեւ հայկական ներդրումներին Վրաստանում:
Իր հերթին դեսպան Շարմանաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստվում է Հայաստան ներկրել եգիպտացորեն: «Համագործակցության առումով, ինչպես տեսնում եմ, կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող է օրինակելի լինել Վրաստանի համար: Պետք է արձանագրել, որ Վրաստանի համեմաությամբ Հայաստան ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, եւ դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում` հատկապես պտուղ - բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ», - նկատել է Վրաստանի դեսպանը:
|
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 125
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|