ՀԱՅԴՈՒԿԸ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ - 6 Ноября 2009 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:41RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Նոեմբեր 2009  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2009 » Նոեմբեր » 6 » ՀԱՅԴՈՒԿԸ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ
17:10
ՀԱՅԴՈՒԿԸ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ
  Զորավար  Անդրանիկի  աջ  թևը` Արտաշես  Սուճյան
« Մի՛լաց , մայրս,  մի՛  լաց : Դու որդիդ  կորսուցիր,  իմ  աջ թևս  կտրվեցավ».  Անդրանիկ    
 Լևոն  Կանցյանի  գրառումներից  

Անդրանիկի զորաբանակում, որպես  վաշտի  հրամանատար`  նա  մասնակցել  է տասնյակ  մարտերի  շատ  անգամ է  նայել  մահվան  աչքերին և  միշտ  էլ հաղթող  դուրս  եկել :  Պատանեկությունից  ոտքի  տակ էր տվել  Նեմրութն  ու  Կարկառը,  Սասունն  ու  Մուշը,  գործել Սասնա արծիվների  հետ  և  միշտ`  առաջնագծում :  Որտեղ ազնիվ գաղափարի  ու  ազգային  արժանապատվության   համար  մարտեր  էին  մղվում , այնտեղ  Սեպուհի ու  Դումանի ,  Սմբատիու  Մանվելի  հետ  Արտաշես  Սուճյանն   էր `  իր  քաջերով :   Եղեռնական  1915-ին  Անդրանիկի   առաջին  վաշտի  հրամանատարի   ղեկավարված   միավորումը  մասնակցում է   Մոկսի  ու   Դիլմանի , Դատվանի   ու  Մուսա  լեռան  ճակատամարտներին,  այնտեղից  Նախիջևան : Անդրանիկի  կարգադրությամբ  մեկնում է  Բուլղարիա` Սոֆիայի  բարձրագույն   զինվորական   դպրոցում   ուսանելու : Սակայն  դպրոցը  չավարտած`  ետ  են կանչում  և  հատուկ  հանձնարարությամբ   ուղարկում    Օդեսա : Այստեղ նրան  ձերբակալում են  դինամիտի  տեղափոխման  պատրվակով: Վարպետորեն  ամեն  ինչ թաքցնում  է,  սակայն  որպես  կասկածելի անձի`  աքսորում  են  Սիբիր:
       Արտաշես  Սուճյանն  Անդրկովկասում  է:  Իր  ծննդավայր  Ախլցխայում  տեսակցում  է  հարազատների հետ,  որոնց  տարիներով  չէր  հանդիպել,  այնտեղից  մեկնում  Ուրմիա,  Թավրիզ , Ստամբուլ  և Վան : Իմանալով ,որ զորավարը Բուլղարիայում   է` մեկնում և համալրում  է.  հայ  ֆիդայինների ստորաբաժնումը, մասնակցում  թուրքերի  դեմ  բուլղարա ժողովրդի  մղած  ազատագրական   պայքարին : Վառնայի  մատուցներում  շրջափակման  մեջ  է  վերցնում   թշնամու  հետևակայնինների  դասակը,  կատաղի մատում  վիրավորված է,  բայց  շարունակում է կռվել:Թշնամու դասակից  մի  քանի զինվոր  են  կենդանի  մնում,  որոնց  էլ  գերի  է   վերցնում :
       Անդրանիկը  Բուլղարիայից  վերադառնում  է  Քանաքեռ,  որտեղ  կազմակերպվում  էր  հայկական  գունդը: Արտաշեսը  Քանաքեռում է: Առաջին  վաշտի  հրամանատարը  առաջադրանք  է  ստանում  մեկնել Աղթամար: Դիրքեր  է  գրավում  Նարեկա  վանքում : Առաջին վաշտը  շրջափակման  մեջ է : Հանկարծակիի բերելով  թուրքերին` գիշերային  մարտերից  մեկի  ժամանակ  ոչնչացնում է  թշնամու  պարեկներին ,  ազատագրում  իր  զինվորներին, իսկ ինքը  վանքի  պարիսպից  ցած թռչելու  ժամանակ  ծանր  վիրավորվում   է, բայց  չի  լքում  ռազմաճակատի  առաջին  գիծը,  անցնում է   հակահարձակման  և   թշնամուն հետապնդում  մինչև Վան:
       Արտաշես  Սուճյանը  դարձավ  բանակի  սիրելին,  որի  անունով  էին  երդվում  հայ  կամավորները:  Համաժողովական    պայքարի  ազատամարտիկը  պարգևատրվում  է  Գեորգիևյան  երկրորդ  և  երրորդ   աստիճանի  խաչով ,  մեդալներով :  Հայ  կամավորներից  նման  պատվի  են  արժանացել   Անդրանիկը ,  Ավոն , Սեպուհը  Դումանը : Զորավար  Անդրանիկին  է  նվիրում  իր  Քիշմիշ  անունով  նժույգը:  Ճակատագրական  էր  Դիլմանի   ճակատամարտը : 1916-ի  մարտին  քաջ  ու  անվեհեր վաշտապետը   ծանր  վիրավորվում է,  բայց  չի  լքում  դիրքերը: Քաջ  սպային  մարտական   ընկերները    զինվորական  կառքով  տեղափոխվում   են   Կարս : Բայց… քաղաքի  մատույցներում  նա  կնքում  է  իր  մահկանացուն:  Կարսի  Սուրբ  Գրիգոր  Լուսավորիչ   եկեղեցում  է  Արտաշեսի  հոգեհանգստի  պատարագը  և  որոշվում է  հրամանատարի  մարմինը  հողին  հանձնել  Թիֆլիսում :  Թաղման  հանձնաժողովի  նախագահ  Անդրանիկը  օր  առաջ  Թիֆլիսուն  էր: Հերոսի  ծննդավայրից  այստեղ էին  ժամանել  Ախալցխայի  քաղաքապետ  Զորի  Զորյանը,  քույրը   Հայկանուշը,  Շառլը  Ազնավուրի  տատը,  հարազատներ, զինակիցներ: Հերոսին մեծ  շուքով  հողին  են   հանձնում  Խոջիվանքի  գերեզմանատանը` զորավար  Քեռու կողքին: «Հորիզոն» թերթի 1916-ի  ապրիլյան  համարներից  մեկ  մի  ամբողջ  էջ էր  նվիրել Արտաշես  Սուճյանի  հիշատակին,  վաշտապետի  լուսանկարով : Հերոսի  աճյունը  գերեզման  իջեցնելու  պահին, երբ Հայոց  գրական  ընկերության   երգչախումբը կատարում էր   Մակար  Եկմալյանի    երաժշտությամբ  և   Մկրտիչ  Պեշիկթաշյանի    բառերով  «Մահ քաջորդույն» և «Թաղումն քաջորդույն» մարտական  օրհներգ  դարձած  երգերը,  հերոսի   սգսվոր  մորն է  մոտենում  զորավար  Անդրանիկն   ու  ասում. « Մի՛ լաց , մայրս,  մի՛  լաց : Դու  որդիդ  կորսուցիր,  իմ  աջ թևս   կտրվեցավ »:
       Հին,  խունացած  լուսանկարը,  որ  տպագրված  էր  թերթի  այդ համարում ,  ինձ  հանձնել  է  Արտաշես  Սուճյանի  ութսունամյա  դուստրը` Օֆելյա    մայրիկը: Այն  առանձին    հմայք  ունի և  խորհուրդ : լուսանկարի  հավաքական  ուժը Անդրանիկին  է`  առաջին  շարքի  մեջտեղում  նստած:  Նրա  հետևում  կանգնած ` Արտաշես  Սուճյանը ,  որ  ձեռքը  դրել  է  Անդրանիկի  ուսին : Այդտեղ  են    Սեպուհն  ու  Ավոն , գնդի  բժիշկ  Զուբրևը,  Սմբատը:  Փա՜ռք  նրանց:

 


 

| 719 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно