|
 |
|
 |
Գլխավոր » 2010 » Հուլիս » 31 » ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԱԼԲԱՆԴՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՈՐԱԿԵԼ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
14:40 ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆԱԼԲԱՆԴՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ՈՐԱԿԵԼ Է ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ |
«Հայ եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգեւոր պահանջների լիարժեքորեն բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թբիլիսիում եւ Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է», հայտարարել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը : Մայր աթոռին անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնասիրությունների կատարման մեջ եւ պատմական ինչպիսի փաստեր են հիմք ընդունել այդ անհեթեթ եզրակացությանը հանգելու համար: «Այս առնչությամբ պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջոցով իրականացված հաղորդակցության ընթացքին 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձեւավորել համատեղ հանձնախումբ վրացիների կողմից այսպես կոչված «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելությունը ճշտելու նպատակով: Մայր աթոռի մոտեցումը հստակ է` հանձնախումբը կարող է ձեւավորվել, եթե վրացական կողմը յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելության օգտին ներկայացնի պատմական փաստեր ընդդեմ Մայր աթոռի ներկայացրածի», ասաց Վահրամ քահանա Մելիքյանը` հավաստիացնելով, որ առ այսօր ոչ ՀՀ ԱԳՆ-ին, ոչ էլ Մայր աթոռին որեւէ փաստ չի ներկայացվել:
«Չի ներկայացվել, որովհետեւ այդպիսի փաստեր գոյություն չունեն»:
Վիրահայոց թեմի` իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու կապակցությամբ էլ Վահրամ քահանան ընդգծեց, որ նախ օրենքով հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստանում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին` իրավաբանական անձի կարգավիճակի բացակայության համար, սակայն տարիներ շարունակ ձգձվում է Վրաստանում պատմականորեն գործող ավանդական եկեղեցիներին եւ կրոնական կազմակերպություններին` ներառյալ Հայ առաքելական եկեղեցուն իրավական համապատասխան կարգավիճակ շնորհելու հարցը:
ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 388
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|