|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 23 » ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ
19:44 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ |
Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել սոցիալիստների կուսակցությունից հայազգի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ։
Իր բլոգում հայազգի սենատորը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Հոլանդը, ով 2012թ. նախագահական ընտրություններին ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը, խոստացել են աջակցել օրինագծի ընդունմանը։
«Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստի ցանկացած ժխտում հարված է՝ ուղղված հանրապետության արժեքներին»,– գրել է Ֆիլիպ Կալտենբախը։
Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:
|
|
Բաժին: ԹԵՐԹ.am
| 94
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|