ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ, ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ. ԶԱՐԱՔՈԼՈՒ - 11 Января 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:43RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2012  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Հունվար » 11 » ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ, ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ. ԶԱՐԱՔՈԼՈՒ
18:07
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՆ, ԱՅԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ. ԶԱՐԱՔՈԼՈՒ
Հայտնի թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան «Բելգե» հրատարակչատան տնօրեն, անազատության մեջ գտնվող Ռագըփ Զարաքոլուն իր փաստաբանի միջոցով Թուրքիայի Ազգային մեծ ժողովին խնդրագիր է փոխանցել, որում կառույցին կոչ է արել Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին ճանաչել 20–րդ դարի այդ ոճրագործությունը։

«Չափազանց պարզ է. Օսմանյան պետության ժառանգորդը Թուրքիայի Հանրապետությունն է: 1915թ. ցեղասպանության, դրան հետևած տեղահանության, ձուլման քաղաքականության համար պետք է ներողություն խնդրել։ Բարոյականության տեսանկյունից՝ այդ ներողությունը ոչ թե այլ երկրների խորհրդարաններում պետք է խնդրեն, այլև Թուրքիայի խորհրդարանում: Դա մեզ չի նվաստացնի, ընդհակառակն՝ արժանապատիվ ու ուժեղ կդարձնի։ Անատոլիան պետք է օժանդակի սփյուռքի իր զավակներին գրկաբաց ընդունելու գործին»։

Զարաքոլուն հիշեցրել է, որ լրանում է 1915թ. Ցեղասպանության 100–րդ տարելիցը։ «1915թ. ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի Հանրապետությունն այդ ծանր, բայց միաժամանակ ազնվական պարտավորությունը բոլոր քաղաքացիների անունից իր վրա պետք է վերցնի»,–թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասված է նրա խնդրագրում։

Նշենք, որ Զարաքոլուն ձերբակալվել է 2011թ. հոկտեմբերի 27–ին՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ:

Նույն այդ գործի շրջանակում՝ հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 90-ից ավելի քուրդ ակտիվիստների հետ ձերբակալվել էր նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն: Նա մեղադրվում է  հեղաշրջման փորձ կատարելու և KCK–ին օժանդակելու մեջ։

Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:
Բաժին: ԹԵՐԹ.am | 60 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно