Սիրելի՛ ախալցխացիներ, մեծ ցավով տեղեկացանք, որ նոյեմբերի 22-ին քաղաքում տեղի ունեցած ավտովթարը խլեց մեր բոլորի կողմից սիրված 3 երիտասարդների կյանք (Պետրոսյան Պետրոսի, Մանուչառ Մախաթաձեի և Դավիթ Գասպարյանի): Երկու երիտասարդներ, որոնք ևս ավտովթարի ժամանակ մեքենայում էին ` Ցոլակ Բալասանյանը և Աշոտ Սապոնջյանը գտնվում են բավականին ծանր վիճակում: Ցոլակ Բալասանյանի վիրահատման համար անհրաժեշտ է բավականին մեծ գումար, որը իր ընտանիքը ի վիճակի չէ տրամադրելու, դրա համար էլ ամբողջ քաղաքով դռնից դուռ ենք քայլում և փող հավաքում: Արդեն հավաքվել է բավականին մեծ գումար, սակայն դա բավարար չէ խիստ անհրաժեշտ վիրահատությունը կատարելու համար: Այդ իսկ պատճառով դիմում եմ բոլոր նրանց ովքեր ի վիճակի են իրենց համեստ նյութական օժանդակությամբ օգնելու Ցոլակ Բալասանյանին:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 8-10-99595913746 կամ +99595913746 համարներով
Ձեզ համար աղոթարար `
Տ. Մանուկ քահանա Զեյնալյան
Դավիթ Գասպարյան 17տ. Մանուչառ Մախաթաձե 20տ., Պետրոսյան Պետրոս 20տ.
Աշոտ Սապոնջյան 20տ. Ցոլակ Բալասանյան 21տ