|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 5 » ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ. ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՆ
21:56 ՀՀ-ՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ. ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ, ՈՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՆ |
WikiLeaks կայքը հրապարակել է 2010թ. փետրվարի 26-ին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի` ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղարկված հեռագիրը Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեի հետ հանդիպման մասին:
Իր հաշվետվության մեջ Յովանովիչը մեջբերում է Տաբատաձեի հայտարարությունը Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վերաբերյալ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև հակամարտության առնչությամբ:
«Բոլորը գիտեն, որ Վրաստանում գտնվող այդ եկեղեցիները հայկական են,- հանդիպմանը հայտնել է դեսպանը:- Մենք միայն ձգտում ենք ստանալ մեր եկեղեցիները, որոնք գտնվում են հյուսիսում, և որոնք ՀԱԵ-ն չի օգտագործում»:
Դեսպանի խոսքով, Հայաստանի հյուսիսում վրացիներ չեն բնակվում, և, հետևաբար, այդ եկեղեցիները չեն գործում: «Չի բացառվում, որ ապագայում Վրաց Ուղղափառ եկեղեցին կարող է վանքեր ստեղծել այդ եկեղեցիների տարածքում»,- ընդգծել է դեսպանը:
Ավելի վաղ վրացի պատմաբանները հայտարարել էին, որ Վրաստանի տարածքում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան:
|
|
Բաժին: Panarmenian.Net
| 123
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|