ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ - 13 Октября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:46RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
IIIIIIIVVVIVII
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 13 » ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
10:34
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ոչ կառավարական «Կանանց հույս» կազմակերպությունը երիտասարդներին ընձեռում է արտասահմանում սովորելու հնարավորություն: Փոխանակման ծրագրին մասնակցելու համար արդեն սկսվել է դիմումների ընդունումը:

Եվրոպական կամավորների փոխանակման ծրագիրը մեկնարկեց ընթացիկ տարվասեպտեմբերին: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ: Ովքեր ցանկանում են որպես կամավորներ մեկնել որեւէ երկիր եւ ոչ կառավարական կազմակերպություն, պետք է անդամագրվեն ոչ կառավարական «Կանանց հույս» կազմակերպությանը: Վերոնշյալ կազմակերպությունն ընդունում եւ առաքում է արտասահմանյան կամավորներին:

«Ով մրցույթին մասնակցելու ցանկություն ունի, մի քանի ամիս շուտ պետք է անդամագրվի մեր կազմակերպությանը: Կամավորին մենք տալիս ենք երաշխավորագիր եւ փաստաթղթերն ուղարկելու հնարավորություն»,-ասաց ծրագրի կոորդինատոր Նինո Ախալկացին: Փոխանակման ծրագրին մասնակցել ցանկացողներն իրենք են ընտրում Եվրոպայի երկրներից մեկն ու կազմակերպությունը, որտեղ որոշ ժամանակով ցանկանում են աշխատել որպես կամավոր: «Մենք միայն օգնում ենք էլեկտրոնային դիմումը լրացնելիս: Ստուգում ենք, որ սխալ չլրացվի եւ առաքում ենք մատնանշված կազմակերպությանը»,-ասաց Ախալկացին:

Կազմակերպությունը կամավորներին ընտրում է մրցույթի սկզբունքով: Դրանից հետո նա «Կանանց հույս»-ում անցնում է հատուկ նախապատրաստություն:

«Դրական պատասխանի դեպքում կամավորն ընտրում է ժամկետը, թե որքան ժամանակով է ցանկանում մեկնել: Ծրագիրը 12-ամսյա է: Թեպետ, ցանկության դեպքում, այն կարող է սահմանափակվել 2 կամ 3 ամսով»,-ասաց Ախալկացին:

Նրա խոսքերով, փոխանակման ծրագրին մասնակցողը պետք է բավարարի մի քանի չափորոշիչների: Նշանակալից է տարիքային չափորոշիչը. «Ծրագրին կարող են մասնակցել 18-ից մինչեւ 30 տարեկան երիտասարդները: Աշխատանքային փորձ ունենալը պարտադիր չէ այն ոլորտում, որն ընտրել ես:
Թեպետ պարտադիր է թեկուզ տարրական մակարդակով անգլերեն լեզվի իմացությունը»:

Եվրոպական կամավորների փոխանակման ծրագիրը ենթադրաբար կշարունակվի մինչեւ 2014 թվականը:


ՄԱՆԱՆԱ ՍԱՐԱՇՎԻԼԻ,
ԱԽԱԼՑԻԽԵ
«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ»

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 115 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно