ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՍՊԱՆԱԾ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ - 17 Января 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:47RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2012  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Հունվար » 17 » ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՍՊԱՆԱԾ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
22:28
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՍՊԱՆԱԾ ՅԱՍԻՆ ՀԱՅԱԼԸ ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանն «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով ցմահ ազատազրկման է դատապարտել գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին։

Ըստ թուրքական Today’s Zaman պարբերականի՝ գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով, սակայն մեղավոր է ճանաչվել 2004թ. Ստամբուլի McDonalds’-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը քննադատել է դատարանի վճիռը՝ ասելով, որ դա նշանակում է, որ «քաղաքական սպանությունների պետական ավանդույթը» միտումնավոր կերպով անփոփոխ մնաց, քանի որ այն չի առնչվում 2007թ. Դինքի սպանությանը պետության ներգրավվածության վերաբերյալ մեղադրանքներին։

«Հինգ տարի տևած դատական գործընթացի ընթացքում նրանց ծիծաղեցին մեզ վրա։ Մենք չէինք սպասում, որ նրանք ամենամեծ կատակը կթողնեին վերջին պահի համար»,- դատարանի վճիռը հայտարարվելուց հետո ասել է նա։

 «Այս վճիռը նշանակում է, որ մի սովորույթ անփոփոխ մնաց՝ քաղաքական սպանությունների պետական ավանդույթը, որով այն խտրականություն է դնում իր որոշ քաղաքացիների նկատմամբ և նրանց վերածում թշնամիների»,- ավելացրել է Չեթինը։

 Դինքի ընտանիքի փաստաբանը նաև խոստացել է օգտագործել դատական բոլոր հնարավոր միջոցներն ընդդեմ դատարանի վճռի՝ վստահեցնելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը Դինքի գործի միայն սկզբնական փուլն է։

 Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության շենքի դիմաց 2007թ. հունվարի 19-ին։

 
 «Հրանտի ընկերներ» կոչվող խումբը, որի անդամները դատական բոլոր նիստերի ժամանակ բողոքի ցույցեր է կազմակերպել դատարանի շենքի առջև, այսօր նույնպես հավաքվել էին Ստամբուլի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց:

Հարյուրավոր մարդիկ մեկնել էին ցուցապասառներ «Դատական այս գործն այսօր չի ավարտվի» վերտառությամբ:

Դատախազը դատարանից պահանջել էր ցմահ դատապարտել Դինքի սպանությամբ մեջ մեղադրվող յոթ մարդու, իսկ դատավճռի հրապարակումից հետո ասել է, որ ինքը կբողոքարկի դատարանի վճիռը:

«Արդեն հինգ տարի է, որ բոլոր փաստերն ակհայտորեն ցույց են տալիս, որր մենք չենք բավարարվի սպանությունը գործած երկու կամ երեք մարդկանց պատժելով»,- «Հրանտի ընկերներ» խումբ ասել էր երկուշաբթի արած հայտարարության մեջ:

Բաժին: ԹԵՐԹ.am | 63 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно