ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԻՆՈԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ - 11 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:47RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԻՆՈԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ
22:26
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԻՆՈԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ
Հրապարակվել է Վրաստանի պատրիարքարանում այսօր կայացած Սուրբ Սինոդի նիստի ընթացքում 4-ժամյա քննարկումից հետո ընդունված որոշումը:

«Ընթացիկ տարվա հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենք: Սինոդի նիստի ընթացքում ընդհանուր դժգոհություն է եղել՝ կապված այն բանի հետ, որ չնայած սահմանադրական համաձայնությամբ նախատեսված պարտավորություններին՝ օրենքի ընդունումը տեղի է ունեցել առանց պատրիարքարանի ու հասարակության հետ նախնական խորհրդակցությունների, ինչն էլ Վրացական եկեղեցու հոգևոր դեմքերի ու բազմամարդ հոտի անհանգստության պատճառ է հանդիսացել»,-ասված է տեքստում:

Քննարկելով ստեղծված իրավիճակը՝ Սուրբ սինոդը հայտարարել է, որ Վրաստանի տարածքում բնակվող բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչները և կրոնական միավորումները հավասար են օրենքի առաջ և որ դավանանքի ազատությունը կապված չէ այն բանի հետ, թե որ կրոնական միավորման անդամ է հանդիսանում Վրաստանի քաղաքացին, Грузия-online-ի վրա հղում անելով գրում է թերթ.am-ը:

Սինոդը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ապագայում կրոնի հետ կապված օրինագծերի և նմանատիպ հարցերի ուսումնասիրման ընթացքում խորհրդակցություններ անցկացնել Պատրիարքարանի հետ, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա բարդություններից, ինչպես նաև կառավարական բանակցություններ սկսել երկրի տարածքից դուրս գնտվող Վրաստանի պատրիարքարանի թեմերի կարգավիճակի և ունեցվածքի հարցերի շուրջ:

Սինոդը իշխանություններին առաջարկել է ակտիվացնել գործողությունները Վրաստանի տարածքից դուրս գնտվող վրացական ազգային և հոգևոր հուշարձանների պահպանության ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի անկախ պետականության և եկեղեցու ավտոկեֆալիայի՝ անկախության կորստի և պետականության վերականգնման միջև ընկած ժամանակահատվածում իրականացված «կրոնական քաղաքականությունն ու այլ գործողությունները» համարել ապօրինի: Առաջարկվել է նաև ստեղծել հանձնաժողով, որը մոնիտորինգի կենթարկի սահմանադրական համաձայնությամբ նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը:

Սուրբ Սինոդը հոգևորականներին ու հավատավոր հոտին կոչ է արել հանգստություն դրսևորել և անկախ անհանգստության ալիքի պատճառներից՝ ձեռնպահ մնալ կամայական գործողություններից և աղոթել հանուն միասնության և խաղաղության:
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 140 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно