|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 2 » ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱԿՎՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ
21:15 ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱԿՎՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ |
Ջավախում գործող «Ա-ինֆո» գործակալությունը փակվել է ֆինանսական միջոցներ և մասնագետ չունենալու պատճառով: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչու չի գործում ջավաքյան միակ լրատվական գործակալությունը` տեղեկացրեց «Ա-ինֆո» գործակալության ղեկավար Արտակ Գաբրիելյանը: Գործակալության պատասխանատուի խոսքով, առաջիկայում փորձելու են կրկին վերաբացել «Ա-ինֆոն»:
Արտակ Գաբրիելյանը նաև նշեց, որ քաղաքական որոշակի ճնշումներ նույնպես եղել են աշխատակիցների վրա, սակայն փակման պատճառն, այնուհանդերձ, նյութականի սղությունն է եղել:
Նինոծմինդայում 2001թ.-ից գործող «Լեռնաշխարհ» միությունը նույնպես ստեղծվել էր թերթ հրատարակելու նպատակով: Սակայն լույս է տեսել «Լեռնաշխարհի» միայն 8 համար: «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանն ասում է, որ ֆինանսական սղության պատճառով այն ևս փակվել է: Անցյալ տարի փակվել էր նաև 2001թվականից լույս տեղնող «Ակունք» թերթը: Վալերի Արաբյանի տեղեկություններով, այն շուտով կվերահրատարակվի` «Նոր ակունք» անվամբ:
Ջավախքում այժմ հրատարակվում է երկու պարբերական` «Արշալույսը» և «Հարավային դարպասը»: «Արշալույս» թերթը լույս է տեսնում Նինոծմինդայում, համարվում է Նինոծմինդայի շրջանային թերթ, լույս է տեսնում Նինոծմինդայի շրջանային վարչության հատկացրած ֆինանսական միջոցներով, «Հարավային դարպասը» սփռվում է Սամցխե-Ջավախքի ողջ տարածաշրջանում:
Վալերի Արաբյանն ասում է, որ «Արշալույսը» խորհրդային շրջանի իներցիայով ավելի շատ գովերգում ու փառաբանում է իշխանությանը, նրանց խոսափողն է, իսկ «Հարավային դարպասում» կան համարձակ լրագրողներ, սակայն նրանք էլ «ռամկաների» մեջ են: «Որպես հայ` հայկականություն, ազգային երանգ չկա, ընդհանուր թերթ է»,- կարծում է Վ. Արաբյանը:
Քրիստինե Աղալարյան Հետք |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 195
Ավելացրեց: Akhaltskhanet
|
| Կարծիքներ: 2 | |
0
2 Արմեն (03.04.2011 21:10)
Ահա Akhaltskha.Net-ն էլ մինչ օրս հովանավոր չի գտել , որ ավելի օպերատիվ գործի, տեսնենք դեռևս ինչ որ հույսեր կա ... |
0
1 Teryan.com (03.04.2011 19:00)
«Ա-ինֆո» գործակալությունը առաջ էլ չէր գործում ամիսներով ու տարիներով: Սայթի վերջին թարմացումը 2009 թվին է եղել: Եթե ակտիվ գործեին, ֆինանսավորում գտնելն էլ ավելի հեշտ կլիներ: |
|
|
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|