|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 8 » ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐԸ
20:38 ԻՍՐԱՅԵԼԻ ԿՆԵՍԵՏԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՕՐԸ |
Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ: Դեկտեմբեր 7-ին Մարսելի քաղաքապետարանում քաղաքային իշխանությունների եւ տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեզ հետ է առաջավոր մարդկությունը եւ քաղաքապետի ելույթից շատ հստակ երեւաց, վերջին իրադարձություններից շատ հստակ երեւաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան եւ ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երեւան իրոք պատմական այց էր, եւ աշխարհի որեւէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության հետ, որեւէ մեկը այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, եւ մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին»,- նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Թուրքիան պետք է ապաշխարի: «Դա ոչ նախապայման է, եւ ոչ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբեւէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել եւ վերաարժեւորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ: Մեր դիրքորոշումը չի փոխվել եւ այն հստակ է՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարեւան երկրներին: Այդպիսի հարեւան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը եւ Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած մեղքը, ծնկի իջավ Վարշավայի գետտոյում»,- ասել է նա:
Նախագահի կարծիքով, վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպականին հարիր լինելու ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: «Ավելի լավ է՝ վաղ: Բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում: Դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը արեց հանուն գերմանացի ժողովրդի»,- ասել է Սարգսյանը:
|
|
Բաժին: Panarmenian.Net
| 68
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|