|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Փետրվար » 17 » ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «ՄԻՏՔ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ
20:38 ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «ՄԻՏՔ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ |
«Միտք» վերլուծական կենտրոնը հայտարարություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնում Հայաստանում ջավախահայության համար ստեղծված բարդությունների կապակցությամբ:
Մասնավորապես, ըստ կենտրոնի վերլուծաբան Վահե Սարսգյանի, Հայաստանում տարեսկզբից ուժի մեջ մտած ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության ԱՊՊԱ համակարգը, որը պարտադիր է նաև Հայաստան մուտք գործող վրացական ավտոմեքենաների համար, ինչպես նաև վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների` Հայաստանում գտնվելու հետ կապված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել Ջավախքի 150 հազ. և Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի ու Մառնեուլի շրջանների 30 հազ. հայերի համար, որոնք սերտորեն կապված են Հայաստանի հետ:
«2011 թ. սկզբնամասն այնքան էլ լավ չսկսվեց նրանց համար, ովքեր փորձում են հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշով մեքենաներով, վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով հատել Վրաստան-Հայաստան սահմանը: Սկզբից վերջիններիս համար «ներդրվեց» պարտադիր ապահովագրման համակարգը (մեկ ամսվա համար 5-6 հազ., մեկ տարվա համար 32 հազ. դրամ սահմանված արժեքով), զուգահեռ` վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար սահմանվեց ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը (առավելագույնը 1 ամիս) (հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկետը գործում էր վաղուց)»,- ասված է հայտարարությունում:
Վերլուծական կենտրոնը փաստում է, որ փետրվարի 5-ից էլ սահմանվեց վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշերով մեքենավարի համար Հայաստանում գտնվելու առավելագույն ժամկետը, որը կրճատվեց մինչև 15 օր, իսկ մեքենավարի` Հայաստանում տարեկան գտնվելու առավելագույն ժամկետ սահմանվեց 90 օր: «Այսինքն` եթե վարորդն իր համար նախատեսված 15 օրը լիարժեք վայելի ՀՀ-ում, ապա աստվածային 7-րդ մուտքի ժամանակ նրան կարգելվի մտնել ՀՀ տարածք: Իսկ հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշերով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկետը, մեր կողմից սահմանում ճշտված տեղեկությունների համաձայն, տարեկան առավելագույնը 30 օր է` թվով 2 մուտքի թողտվությամբ»,- ահազանգում է «Միտք» վերլուծական կենտրոնը:
Tert.am |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 228
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|