ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԻԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ - 16 Августа 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:52RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԻԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ
17:15
ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԻԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ
Ջավախահայերը դեմ են այս տարվա սեպտեմբերից Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներում կրթության բիլինգվիստիկական համակարգի ներմուծմանը, քանի որ դա կարող է սպառնալ հայոց լեզվի ուսուցանմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշել է, որ սեպտեմբերից առարկաների առնվազն 30 տոկոսը պետք է ուսուցանվի հավասարապես երկու լեզուներով` հայերեն և վրացերեն: Ռստակյանի խոսքով, դպրոցների շատ տնօրեններ մտահոգված են նրանով, որ այդ նորամուծությունը սպառնալու է հայոց լեզվին, սակայն վախենում են հրապարակավ դեմ դուրս գալ դրան:

 Ռստակյանը նաև հաղորդել է, որ հիմա Ախալքալակում կառուցվում է մեծ վրացական դպրոց 400 աշակերտի համար, այն դեպքում, երբ գյուղերին հարակից շրջաններից հազիվ հավաքվում է 100-120 վրացի աշակերտ: Նրա խոսքով, այդ դպրոցի գլխավոր նպատակը հայերին հայերենի փոխարեն վրացերեն սովորեցնելն է: Իր հերթին «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանը ենթադրել է, որ այդ դպրոցը կարող է նախատեսված լինել Ջավախք տեղափոխվող վրացիների համար, որոնց օգնությամբ իշխանությունները ցանկանում են փոխել ժողովրդագրական իրավիճակը: Նա նշել է, որ հայոց լեզվին Ջավախքում պետք է տրվի Լեզուների եվրոպական խարտիային համապատասխան տարածաշրջանային կարգավիճակ, որը ստորագրել է նաև Վրաստանը: Կարապետյանը հավելել է, որ Ջավախքն այնտեղ ապրող հայերի հայրենիքն է, և նրանք իրավունք ունեն խոսել և աշխատել մայրենի լեզվով:
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 133 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно