ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՄԲ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 21 Января 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:52RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2011  »
IIIIIIIVVVIVII
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունվար » 21 » ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՄԲ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19:54
ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՄԲ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ջավախքահայության հիմնախնդիրների լուծման միջոցով միայն հնարավոր կլինի կայուն հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար։ Այս մասին ասվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարությունում, որը տարածվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանման նախօրեին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները Երևանում քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:

Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.

• Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:

• Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:

• Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:

• Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:

• Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:

• Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:

Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»,- ասվում է հայտարարությունում:


Tert.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 248 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно